From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ)[1] անկախ միջազգային կազմակերպության՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակվող ամենամյա զեկույց է։ Առաջին անգամ զեկույցը հրապարակվել է 1979 թ.-ին և ավելի քան երեք տասնամյակ է, ինչ այն տրամադրում է երկրների մրցակցային ներուժը բնութագրող մանրակրկիտ գնահատականներ։ 2004 թ.-ից ի վեր Մրցունակության համաշխարհային զեկույցը երկրների դասակարգումը սկսեց իրականացնել Համաշխարհային մրցունակության համաթվի[2] հիման վրա, որի հեղինակներն են Խավիեր Սալա-ի-Մարտինն ու Էլզա Վ. Արթադին[3]։
2010 թ.-ից սկսած երկրների ցանկը՝ որպես աշխարհի ամենամրցունակ տնտեսություն, գլխավորում է Շվեյցարիան։ Հայաստանը ՀՄԶ վերջին՝ 2015-2016 թթ.-ի զեկույցում պահպանել է իր տեղը՝ դասակարգվելով մրցունակությամբ 85-րդ երկիրը 140 երկրների շարքում։
2004 թ․-ից համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության համաթվի միջոցով[4]։ Վերջինս բաղկացած է ավելի քան 110 փոփոխականներից, որոնք բնութագրում են տնտեսական զարգացման տարբեր փուլերում գտնվող երկրների մրցունակությունը։ Փոփոխականների ամբողջության երկու երրորդը փորձագիտական գնահատականներ են, ստացված ուսումնասիրվող երկրներում տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների ղեկավարների հարցումների արդյունքում, իսկ մեկ երրորդը վիճակագրական գնահատականներն են, որոնք վերցվում են պաշտոնական աղբյուրներից (միջազգային, ազգային և տարածաշրջանային կառույցների հրապարակած տվյալներ)։ Բոլոր փոփոխականները խմբավորվում են հիմնական 12 ցուցանիշների մեջ[5]։ Դրանք են՝
Այս փոփոխականները ագրեգացվում են մեկ՝ ազգային տնտեսության մրցունակությունը բնութագրող համաթվի մեջ, որով էլ պայմանավորվում է երկրների դասակարգումը։
2015–2016 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[6]
2014–2015 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[7]
2013–2014 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[8]
2012–2013 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[9]
2011–2012 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[10][11]
2010–2011 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[12]
2009–2010 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[13]
2008–2009 թվականների զեկույցում առաջին 30 տեղը գրաված երկրների ցանկը[14]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.