Համակարգային վերլուծություն
From Wikipedia, the free encyclopedia
Համակարգային վերլուծություն, գիտական ճանաչողության մեթոդ է, որն իրենից ներկայացնում է հետազոտվող համակարգի փոփոխականների կամ տարրերի միջև կառուցվածքային կապերի հայտնաբերմանն ուղղված գործողությունների հաջորդականություն։ Հիմնվում է մետագիտական, փորձարարական, բնագիտական, վիճակագրական, մաթեմատիկական մեթոդների վրա։