Հաղթական կամար (Փարիզ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հաղթական կամար[5] (ֆր.՝ Arc de Triomphe de l'Étoile), Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Շառլ դը Գոլի հրապարակում (ֆր.՝ Place de l'Étoile)։ Հուշարձանը կառուցվել է ի պատիվ Հեղափոխության և Նապոլեոնական պատերազմներում տարած հաղթանակների, 1806-1836 թվականներին, ճարտարապետ՝ Ժան Ֆրանսուա Շալգրեն[6]։
Տեսակ | հաղթակամար |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Տեղագրություն | Փարիզի 8-րդ շրջան[1], Փարիզի 16-րդ շրջան և Փարիզի 17-րդ շրջան |
Վայր | Փարիզ |
Փողոց | Շառլ դը Գոլի հրապարակ |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Բարձրություն | 49,5 ± 0,2 մետր |
Երկարություն | 45,08 ± 0,01 մետր |
Լայնություն | 22,21 ± 0,5 մետր |
Շինանյութ | Lutetian limestone? և կրաքար |
Կազմված է | Q130285131?[3] |
Սեփականատեր | Փարիզի քաղաքապետարան |
Սպասարկող | Ազգային հուշարձանների կենտրոն |
Այցելողներ | 1 754 750 մարդ (2022)[4], 510 340 մարդ (2021)[4], 428 640 մարդ (2020)[4] և 1 606 710 մարդ (2019)[4] |
Հիմնադրված է | 1836 |
Բացված | հուլիսի 29, 1836 |
Ճարտարապետ | Ժան Ֆրանսուա Շալգրեն |
Պատվիրող | Նապոլեոն Բոնապարտ |
Իրադարձություններ | շինարարություն, groundbreaking ceremony?, Tomb of the Unknown Soldier in Paris? և Երդմնակալություն |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Պաշտոնական կայք |
Լյուդովիկոս XIV-ի օրոք Ելիսեյան դաշտերից ձգվող ճանապարհը միացնում էր երկու թագավորական նստավայրերը՝ Լուվրի և Վերսալի պալատները։ Այդ ճանապարհը անվանել են Հաղթանակի ճանապարհ։ Ելիսեյան դաշտերի վերջնամասում կառուցվում է հնգաձև հրապարակ,որտեղից սկիզբ է առել հինգ ճանապարհներ։ Հրապարակը նմանվում էր աստղի և նրան անվանել են Աստղի հրապարակ։ Հետագայում ճանապարհներին ավելանում են ևս յոթ ճանապարհ, և այն ստանում է տասներկու ճառագայթ-պողոտա անվանումը[7]։ 1970 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի մահից հետո հրապարակը վերաանվանվում է նրա անվամբ՝ Շառլ դը Գոլի հրապարակ։ Հենց այդ տասներկու ճանապարհների կենտրոնում է գտնվում Հաղթական կամարը[8]։
1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակը հաղթում է ռուս-ավստրիական բանակին։ Ճակատամարտը հայտնի է նաև «3 կայսրերի ճակատամարտ» անվամբ[9]։ Ի պատիվ հաղթանակ տարած բանակին Նապոլեոն Բոնապարտը հրամայում է Շայո բլրի վրա կառուցել հաղթակամար։ Կառույցի նախագծերը սկզբնական շրջանում մի քանիսն էին,որոնցից մեկը իրենից ներկայացնում էր քարե մեծ փիղ՝ որի ներսում պետք է լիներ Նապոլեոնի հաղթանակներին նվիրված թանգարան[10]։ Սակայն հաղթակամարի նախատիպ է դառնում Հռոմեական հրապարակի մուտքի մոտ կառուցած Տիտոսի մարմարե Հաղթակամարը (մ․թ․ 81 թվական)։
Փարիզի հաղթակամարի ճարտարապետը եղել է Ժան Ֆրանսուա Շալգրենը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1806 թվականին և ավարտվել 1836 թվականին։ Կամարի բարձրությունը 49,51 մետր է, լայնությունը 44,82 մետր, իսկ սյուների բարձրությունը՝ 29,19 մետր։ Կամարը զարդանախշված է չորս հիմնական քանդակային խմբերով՝ «Հաղթանակ 1810թ.», «Մարսելյեզ», «Խաղաղություն», «Դիմադրություն 1814թ.»:
Դրանից բացի կամարի վրա զետեղված են 128 ճակատամարտերի հարթաքանդակներ՝ «Աուստերլից»,«Աբուկիրի հաղթանակը», «Անցումը Արկոլ կամրջով», «Ժեմապեի ճակատամարտը», «Փառավոր բանակի քայլերթը», «Ալեքսանդրիայի նվաճումը» և այլն։ Կամարի սյուների վրա գրված են 558 ֆրանսիացի սպաների անուններ։
Կամարի շուրջը տեղակայված գրանիտե հարյուր թումբերը պատրաստված են ի պատիվ Նապոլեոնի երկրորդ գահակալության հարյուր օրերի։ Թումբերը իրար միացված են պողպատե շղթաներով։ Քաղաքական բախումների պատճառով շինարարությունը մի հաճախ ընդհատվում էր և նորից վերսկսվում։ Բոնապարտը միայն մեկ անգամ է տեսնում կամարի մակետը՝ 1810 թվականին, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II աղջիկ Մարիա-Լուիզա Ավստրիացին ժամանում է Փարիզ և նրանք ամուսնանում են։1840 թվականի դեկտեմբերի 15-ին Նապոլեոն Բոնապարտի աճյունափոշին սուրբ Հեղինե կղզուց տեղափոխում են Փարիզ և սգո թափորը հանդիսավոր կերպով անցնում է Հաղթական կամարի տակով։ Հաղթակամարի տակով են անցկացրել Լուի-Ադոլֆ Տիերի, Վիկտոր Հյուգոյի Լեոն Գամբետտայի, Մակ-Մագոնի, Ֆոշ Ֆերդինանդի, Ժան Ֆիլիպ Լեկլերկի, Լատր դե Տեսինիի և շատ նշանավոր մարդկանց աճյուններ։
1921 թվականի հունվարի 28-ին Առաջին համաշխարհային պատերազմում զոհված Անհայտ զինվորի մասունքները հանդիսավոր կերպով թաղում են կամարի տակ։ Ամեն տարի հուլիսի 14-ին այստեղ անց է կացվում զինվորական շքերթներ, որի ժամանակ անմահ կրակի մոտ ծաղիկներ են դրվում։ Անհայտ զինվորի շիրիմի վրա գրված է.
«Այստեղ է հանգչում ֆրանսիացի զինվորը, որը տվել է կյանքը Հայրենիքին, • 1914 • 1918 •» |
2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցան նաև Փարիզում։ Միջոցառման մասնակիցները զինվորական նվագախմբի և դրոշակակիրներին ուղեկցությամբ Ելիսեյան դաշտեր պողոտայից շարժվեցին Հաղթական կամար և Հայաստանի, Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի անունից ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին, որին հաջորդեց Հաղթակամարի անմար կրակի բորբոքման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի քաղաքապետեր, պետական պաշտոնյաներ, ֆրանսիացիներ և ֆրանսահայեր[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.