From Wikipedia, the free encyclopedia
Հաղթակամար, հաղթադարպաս, նշանավոր իրադարձության պատվին կանգնեցված, ժամանակավոր կամ մշտական մոնումենտալ կամարակապ դարպաս։ Ունի կամարաձև թաղերով ծածկված մեկ կամ երեք թռիչք, ավարտվում է անտաբլեմենտով և ատտիկով, զարդարվում արձաններով, ռելիեֆներով, հուշագրություններով։ Հաղթակամարները ստեղծվել են Հին Հռոմում, հաղթանակողի հանդիսավոր մուտքի արարողության համար (Տիտուսի, 81, Սեպտիմիոս Սևերոսի, 203, Կոնստանտինի, 315, հաղթակամարները Հռոմում)։ Կոնստանտինի հաղթակամարը (315) Հռոմում նույնատիպ հաղթակամարներ են կառուցվել Փարիզում՝ Կառուզել (1806 թ., ճարտ. Շ. Պերսիե և Պ. Ֆոնտեն) և Աստղի (1806—1837 թթ., ճարտ. Ժ. Ֆ. Շալգրեն) հրապարակներում։ Ռուսաստանում հաղթակամարներ կանգնեցվել են Պետրոս Մեծի ժամանակներից, ռազմական հաղթանակների պատվին։ Ռուսական հաղթակամարներից են՝ Մոսկվայի հաղթադարպասը (1827— 1834 թթ., ճարտարապետ Օ. Ի. Բովե, վերականգնվել է 1968 թվականին, Կուտուզովի պողոտայում), Նարվայի հաղթադարպասը Լենինգրադում (1833 թ., ճարտ. Վ. Պ. Ստասով)։
2. Քրիստոնեական տաճարներում հաղթակամար է անվանվում գլխավոր նավը աբսիդին կամ տրանսեպտին կապող կամարը, ի նշանավորումն «հաղթանակած» քրիստոնեության կրոնի։ Վերածնունդը նույնպես ընդունեց հաղթակամարի խորհրդանշական իմաստը՝ այն կիրառելով նաև ճակատներում։ Հաղթակամար գաղափարը կիրառվեց նաև թագավորներին, իշխաններին նվիրվող գլխավոր քաղաքային դարպասներում (Լյուդովիկոս XIV-ի Հ. Փարիզում)։ Կլասիցիզմի ժամանակաշրջանում հաղթակամարը դառնում է քաղաքաշինական տարրերից մեկը։
Հաղթակամարների զարգացումը հաճախ կապվում է հին Հռոմեական ճարտարապետության հետ։ Հռոմեական ջրմուղիները, կամուրջները, ամֆիթատրոնները և երկնակամարները հիմնված էին կամարային սկզբունքների վրա[1]։ Հռոմեացիները հավանաբար վերցրել են կամարների կառուցման սկզբունքները իրենց Էրուզյան հարևաններից[2]։ Էրուզյանները իրենց քաղաքում օգտագործում էին կամարները որպես դարբասներ և շքամուտքեր։ Հռոմեական հաղթակամարի գլխավոր երկու տարրերն են կլոր և քառակուսաձև կամարները, որոնք երկար ժամանակ օգտագործում էին որպես առանձին ճարտարապետական տարրեր հնագույն Հունաստանում, բայց հույները նախընտրել են օգտագործել խոյակներ իրենց տաճարներում և գրեթե չեն օգտագործել կամարային կառույցները գերեզմանների և կեղտաջրերի խողովակների վրա։ Կամարները արտաքինից շատ գեղեցիկ էին զարդարված, իսկ խոյակները կարծես թե քաղաքական և կրոնական հորդորներ էին ուղղում կամար կառուցողներին, որպեսզի կամարները ներառվեն քանդակագործության և սիմվոլիկների մեջ իրենց խորհրդանշական, պատմական և դեկորատիվ տարրերով[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.