գրող From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Մնձուրի (իսկական անունը՝ Հակոբ Թեմերճյան (Տեմիրճյան), հոկտեմբերի 16, 1886[1], Էրզինջանի մարզ, Թուրքիա[1] - 1978[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։
Հակոբ Մնձուրի արմտ. հայ.՝ Յակոբ Մնձուրի | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Յակոբ Տէմիրճեան[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1886[1] |
Ծննդավայր | Էրզինջանի մարզ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | 1978[1] |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ[1] |
Ժանրեր | հեքիաթ |
Հակոբ Մնձուրի Վիքիդարանում |
Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.