![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Hulk_Hogan_01_%252814948027318%2529.jpg/640px-Hulk_Hogan_01_%252814948027318%2529.jpg&w=640&q=50)
Հալկ Հոգան
From Wikipedia, the free encyclopedia
Թերրի Ջին Բոլեա[1] (անգլ.՝ Terry Gene Bollea, օգոստոսի 11, 1953(1953-08-11)[2], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ), առավել հայտնի Հալկ Հոգան (Hulk Hogan) բեմական/ ռինգային կեղծանվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ։
Հալկ Հոգան Hulk Hogan | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Թերրի Ջին Բոլեա Terry Gene Bollea |
Ռինգային անուն(ներ) | Սուպեր Ավերիչ Ոսկե Սթեռլինգ Թերրի Մեծաբեկոր Արտակարգ Հալկ Հոգան Հալկ Մեքենա Հոլիվուդ Հոգան Հոլիվուդ Հալկ Հոգան Միստր Ամերիկա Հալկ Հոգան |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 137 կգ |
Իրական հասակ | 201 սմ |
Ծննդյան թվական | օգոստոսի 11, 1953 |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Հիրո Մատսուդա |
Դեբյուտ | օգոստոսի 19, 1977 |
Կայք | www.HulkHogan.com |
Առավել մեծ ժողովրդականություն է վայելել 1980-ականների և 1990-ականների ընթացքում՝ ռինգում հանդես գալով որպես հայրենասեր ամերիկացի Հալկ Հոգան («WWE»-ում), ինչպես նաև որպես «Նոր աշխարհակարգ» (nWo) խմբավորման խորշելի առաջնորդ Հոլիվուդ Հոգան («WCW»-ում)։ 2005 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
12 անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն, վեցական անգամ նվաճելով WWF/WWE և WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսները։ Հաղթանակ է տարել նաև 1990 և 1991 թվականների «Թագավորական կռիվներում» (Royal Rumble)։