Հալիդե Էդիբ Ադըվար (օսման.՝ خالده اديب اديوار, թուրքերեն՝ Halide Edib Adıvar, հունիսի 11, 1884(1884-06-11)[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[7][5] - հունվարի 9, 1964(1964-01-09)[4][5][6][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, մշակութային և հասարակական գործիչ։ Հայոց ցեղասպանության ժամանակ մասնակցել է հայ որբերի մահմեդականացմանը և թուրքացմանը։

Արագ փաստեր Հալիդե Էդիբ Halide Edip Adıvar, Ծնվել է ...
Հալիդե Էդիբ
Halide Edip Adıvar
Thumb
Ծնվել էհունիսի 11, 1884(1884-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1964(1964-01-09)[4][5][6][…] (79 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանMerkezefendi Cemetery
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունթուրք
Մայրենի լեզուօսմաներեն և թուրքերեն
ԿրթությունՈւսկյուդար ամերիկյան ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ և լրագրող
ԱշխատավայրՍտամբուլի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Halide Edib Adıvar Վիքիպահեստում
Փակել

Գործունեություն

1908 թվականից՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության գործուն քարոզիչներից։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ Սիրիայում Ջեմալ փաշայի հանձնարարությամբ ղեկավարել է որբանոցների ստեղծման աշխատանքը։

1920-ական թվականներին շրջագայել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում։ Ամերիկյան հասարակայնության շրջանում թուրքերի վերաբերյալ դրական կարծիք ստեղծելու և պատմությունը կեղծելու նպատակով քարոզել է այն միտքը, թե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ, իբր, հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ Էդիբը միաժամանակ փորձել է ցույց տալ, թե ինքը դեմ է եղել հայ որբերին մահմեդականացնելուն, սակայն ժամանակակիցների (Ռիֆաթ Մեվլան Զադե) վկայությամբ, Էդիբը հայ որբերին մահմեդականացրել է և դաստիարակել որպես թուրքերի։ Գրել է վեպեր, ուշադրության է արժանի նրա հուշագրությունը, որտեղ անդրադարձել է նաև հայերի տեղահանությանը և հայ որբերի վիճակին։

Գրականություն

  • Memoires of Halide Edip, N. Y.-L, 1926.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.