Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

Արագ փաստեր Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարություն, Տեսակ ...
Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարություն
Thumb
ՏեսակՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ԵրկիրՀայաստան
ՀապավումՀՀ ՇՄՆ
Ստեղծման թվականմայիսի 8, 2019
ԵնթարկումՀայաստանի կառավարություն
ՇտաբակայանԵրևան, Հայաստան
Պատասխանատու նախարարՀակոբ Սիմիդյան
Կայքmnp.am
Փակել

Խորհրդային Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը։

1967 թվականի մարտին, ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով վարչությունը վերակազմավորվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեի։

1986 թվականի փետրվարի 26-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ (թիվ 119) այն վերակազմավորվել է ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի։

1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ այն վերանվանվել է Բնության պահպանության պետական կոմիտեի։

(1991-1995 թվականներին՝ Բնության և շրջակա միջավայրի պահպանություն, 1995-1996 թվականներին՝ Բնության պահպանության և ընդերքի), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը։

Կազմավորվել է Բնության պահպանության պետական կոմիտեի (1989) հիման վրա (1961-1967 թվականներին՝ Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման և պահպանության վարչություն, 1967-1986 թվականներին՝ պետական կոմիտե, 1986-1989 թվականներին՝ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե)։

Ընդհանուր տեղեկատվություն

Նախարար

Տեղակալներ՝

  • Գայանե Գաբրիելյան
  • Արամ Մեյմարյան
  • Տիգրան Գաբրիելյան

Հիմնական խնդիրներ

Հիմնական խնդիրներն են

- շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, ընդերքի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության, բարելավման, դրա վրա բնական կամ մարդածին բացասական և վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը,

- կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ՝ հարմարվողականության ոլորտի, Հայաստանի կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը,

- բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը,

- շրջակա միջավայրի պահպանությունը տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում ինտեգրելու՝ Հայաստանի կառավարության քաղաքականության մշակումը.

- շրջակա միջավայրի ու բնական պաշարների վիճակի, բնական երևույթների, մարդածին ազդեցության հետևանքով շրջակա միջավայրի փոփոխությունների դիտարկումը, բացահայտումը և գնահատումը,

- էկոլոգիական իրազեկման, մշակույթի, դաստիարակության քաղաքականության մշակումն ու իրականացումը, մասնակցությունը էկոլոգիական կրթության և գիտության քաղաքականության մշակմանը։

Ունի հետևյալ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները՝

- անտառային քաղաքականության վարչություն,

- առաջին բաժին,

- բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն,

- թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն,

- իրավաբանական վարչություն,

- կենսառեսուրսների կառավարման վարչություն,

- կլիմայական քաղաքականության վարչություն,

- հասարակայնության հետ կապերի բաժին,

- հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն,

- մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,

- մթնոլորտային քաղաքականության վարչություն,

- միջազգային համագործակցության վարչություն,

- ջրային քաղաքականության վարչություն,

- ջրային ռեսուրսների կառավարման վարչություն,

- ռազմավարական քաղաքականության վարչություն,

- վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչություն,

- քարտուղարություն,

- ֆինանսատնտեսական վարչություն։

Առանձնացված կառույցներն են՝

- Անտառային կոմիտեն

- ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ

- ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ

- ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոց›› ՊՈԱԿ

- ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ

- ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ

- ‹‹Արփի լիճ›› ազգային պարկ›› ՊՈԱԿ

- ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ

- ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ

- ‹‹Հայաստանի բնության պետական թանգարան›› ՊՈԱԿ

- ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ›› ՊՀ

Համաձայնագրեր

Մշակվել են բնապահպանական ոլորտը կանոնակարգող համաձայնագրեր, իրավական ակտերի նախագծեր։ Իրականացվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումներ՝ ձկնային պաշարների համալրում, սիգի ու խեցգետնի պոպուլացիաների վիճակի գնահատում, արդյունագործական պաշարների և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների որոշում։ Իրագործվել են բուսական և կենդանական պաշարների հաշվառում և գույքագրում, բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտական ուսումնասիրություններ։ Բնապահպանության ոլորտում զարգանում է նաև միջազգային համագործակցությունը։ Հայաստանում ստեղծվել են 15 բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուսի) կենտրոն։

Աղբյուր

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.