From Wikipedia, the free encyclopedia
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտ։
Գրականության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1938 |
Անվանված է | Մանուկ Աբեղյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Գործում է 1943 թվականից։ Ստեղծվել է 1938 թվականից գոյություն ունեցող Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի հիմքի վրա։ 1944 թվականից կրում է Մանուկ Աբեղյանի անունը։ Ունի վեց բաժին՝ հայ հին ու միջին դարերի, նոր շրջանի և սովետահայ գրականությունների, դասական գրողների երկերի գիտական հրատարակության, գրականության տեսության և գրական առնչությունների, որոնք ներկայացնում են ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղությունները։
Ինստիտուտը հրատարակել է հայ դասականներ Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Երզնկացու, Խաչատուր Կեչառեցու, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս Աղթամարցու, Խաչատուր Աբովյանի, Հակոբ Պարոնյանի, Միքայել Նալբանդյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ռափայել Պատկանյանի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մանուկ Աբեղյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի երկերի քննական բնագրերը։ Հրատարակել է «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսի համահավաք բնագիրը, հայ նոր գրականության պատմությունը (5 հատորով) և խորհրդահայ գրականության պատմությունը (2 հատորով, նույնը՝ ռուսերեն 1 հատորով)։ Ինստիտուտի գիտական խորհուրդը շնորհում է բանասիրական գիտությունների գիտական աստիճաններ ու կոչումներ[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.