From Wikipedia, the free encyclopedia
Կրիտիկական օպալեսցենցիա (օպա և լատիներեն լատին․՝ escentia - վերջածանց, որ նշանակում է թույլ ազդեցություն), լույսի ցրման կտրուկ ուժեղացումը մաքուր նյութերում՝ կրիտիկական վիճակներում, ինչպես նաև հեղուկների կամ գազերի լուծույթներում, երբ դրանք հասնում են լուծելիության կրիտիկական կետերին։
Երևույթը բացատրել է լեհ ֆիզիկոս Մ․ Սմոլուխովսկին (M․ Smoluchowski, 1872-1917), 1908 թվականին։ Նա ցույց է տվել, որ կրիտիկական ջերմաստիճանում նյութի սեղմությունը խիստ մեծանում է, որի հետևանքով մասնիկների ջերմային շարժման էներգիան բավարար է դառնում խտության ֆլուկաուացիաների թվի «հանկարծակի» կտրուկ աճի համար։
Յուրաքանչյուր այդպիսի ֆլուկտուացիա նշանակում է միջավայրի օպտիկական համասեռության խախտում, այսինքն՝ տվյալ միկրոծավալում միջավայրի բեկման ցուցչի փոփոխություն։ Կրիտիկական օպալեսցենցիայի դեպքում ֆլուկտուացիաների թվի կտրուկ աճը գործնականում թափանցիկ միջավայրը դարձնում է պղտոր միջավայր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.