![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/Sri_Mariamman_Temple_Singapore_2_amk.jpg/640px-Sri_Mariamman_Temple_Singapore_2_amk.jpg&w=640&q=50)
Կրիշնա
From Wikipedia, the free encyclopedia
Կրիշնա (թրգմ՝ Թուխ Մանուկ), հինդուիզմիում Վիշնու աստծո ութերորդ Ավատարը։ Հնդկական հայտնի էպոսում՝ Մահաբհարատում, Կրիշնան հիշատակվում է իբրև չարի ու անօրինության դեմ պայքարող քաջա արքա՝ Յադու արքայատոհմից, խորագետ դիվանագետ, իմաստուն խորհրդատու։ Հենց Կրիշնան է վարում գլխավոր հերոսներից մեկի՝ Արջունի սայլակառքը Կուրու արքայատոհմի գահի համար մղվող պայքարում։ Կրիշնան ներկայացվում է որպես ճշմարտության և բարոյականության մեծ գիտակ, խիզախ զինվորական և առաքինի թագավոր։ Այսօր էլ բազմաթիվ են Հնդկաստանում Կրիշնային նվիրված սրբատեղիներն ու տաճարները։ Ծնվելով Յադու արքայատոհմում՝ Կրիշնան ծնված պահից էլ մարտնչում է չարի՝ մասնավորապես մարդկային մարմին ստացած իր քեռի դև Կամսայի դեմ ու սպանում վերջինիս։ Կրիշնան կյանքի ընթացքում էլ սիրվում է թե՛ արքայական իր ազգականների շրջանում, թե Բհարատի (Հնդկաստանի) բնակիչների մեջ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրիշնա (այլ կիրառումներ)
Կրիշնա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հինդու աստվածություններ, առասպելական կերպար և character in the Mahabharata? |
Դիցաբանություն | հինդուիզմ |
Սեռ | արական |
Զբաղմունք | փիլիսոփայություն, կրոն, Հին Արևելյան փիլիսոփայություն և սեր |
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Մաթհուրա[1] |
Հայր | Vasudeva? |
Մայր | Devaki? |
Քույր/Եղբայր | Subhadra? և Balarama? |
Ամուսին | Rukmini?, Rohini?[2], Kalindi?, Mitravinda?, Nagnajiti?, Bhadra?, Lakshmana?, Satyabhama?, Jambavati?[3] և Lalita? |
Զավակներ | Pradyumna? և Samba?[4] |
![]() |