![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Aland_post_1989_School.jpg/640px-Aland_post_1989_School.jpg&w=640&q=50)
Կրթությունը Ֆինլանդիայում
From Wikipedia, the free encyclopedia
Կրթությունը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Koulutus Suomessa), Ֆինլանդիայի տարածքում գտնվող կրթական հաստատությունների ցանց։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Aland_post_1989_School.jpg/320px-Aland_post_1989_School.jpg)
Վիճակագրական կենտրոնի տվյալներով 2011 թվականի վերջում Ֆինլանդիայում գործում էր 3934 կրթական հաստատություն, 1,94 միլիոն ընդհանուր սովորողների թվով[1]։
29 համալսարաններից 10-ը բազմաֆակուլտետ են, 10-ը մասնագիտացված բարձրագույն կրթական հաստատություններ, այդ թվում երեք քաղաքագիտական համալսարան, երեք բարձրագույն տնտեսագիտական համալսարան (օրինակ Հելնսինկայի էկոնոմիկայի դպրոցը) և չորս կերպարվեստի բարձրագույն հաստատություններ։ Ֆինլանդիայի 29 կրթական մասնագիտական համալսարաններում 2000 թվականին սովորում էր 114 հազար ուսանող։ 2011 թվականին համալսարանաան դիմորդների թիվը Ֆինլանդիայում կազմել է 66400 հնարավոր 170000 տեղերի համար[2]։
1996-2011 թվականների ընթացքում երկրում հանրակրթական դպրոցների թիվը 3400-ից դարձել է 2837 (միջնակարգ դպրոցների թիվը կազմում էր 2719, իսկ վերջիններում սովորող աշակերտներրի թիվը 522400, մասնագիտացված միջին դպրոցների թիվը 118)։ 95 միջին դպրոց և մասնագիտացված հանրթակրթական դպրոց փավել են կամ միացվել այլ կրթական հաստատությունների։ Հանարթաան դպորցներում ամենաշատ փոփոխությունները տեղի են ունեցել Հյուսիսային Օստրոբոտնիայի նահանգում։
Ըստ ԱԿ-ի տվյալների[3] PISA-ի հետազոտությունների[4] Ֆինլանդիայում կրթվածության ցուցանիշը ամենաբարձրերից է աշխարհում։ 2012 թվականին Ֆինլանդիան շարունակում է լինել առաջատարը կրթական համակարգերի վարկանիշավորման աղյուսակներում իսկ IEA միջազգային կազմակերպության տվյալներով Ֆինլանդիայի դպրոցականները դպրոցաան հմտություններով զբաղեցնում են առաջատար դիրքեր այլ երկրների դպրոցականների համեմատ[5]։
Ֆինլանդիայում յուրաքանչյուր երեխա ունի նախնական տարրական կրթություն ստանալու իրավունք, որը առհասարակ սկսվում է հիմնական կրթությունից մեկ տարի առաջ, այսինքն այն ուսումնական տարվա ընթացքում, երբ երեխան դառնում է 6 տարեկան։ Նախնական տարրական կրթություն կարելի է ստանալ դպրոցում կամ մանկապարտեզում, ընտանեկան մանկապարտեզում կամ այլ համապատասխան վայրում[6]։