From Wikipedia, the free encyclopedia
Տանիք, շենքի (կառույցի) կտուրի վերին պատվածք, որն անմիջականորեն ենթարկվում է մթնոլորտային ազդեցություններին։ Կազմված է վերին ջրամեկուսիչ շերտից (թիթեղ, կղմինդր, ասբեստացեմենտային թերթ, ռուբերոիդ, տոլ) և կրող կոնստրուկցիաների վրա հենված հիմնաշերտից (կավարամած, հոծ տախտակամած, ցեմենտի սվաղ)։
Տանիքները լինում են ձեղնահարկով և առանց ձեղնահարկի։ Տարբերվում են ըստ օգտագործվող տանիքանյութերի։ Փաթթոցային և մածիկային տանիքանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է կտուրի հիմնական կոնստրուկցիան պաշտպանել շենքի (կառույցի) ներսի գոլորշիների խտուծքից։ Հարթ, փոքր թեքություն ունեցող կամ կորաձև վերնածածկը նախապես մածիկապատում են կամ մածիկով ամրացնում (փակցնում)։ Փաթթոցանյութի մեկ կամ երկու շերտ, հավասարաչափ ծածկում ցեմենտավազային շաղախի սվաղով։ Վերջինի ամրանալուց հետո միայն փռում են ջրամեկուսիչ շերտը («գորգը»), այնուհետև՝ պաշտպանական ևս մի շերտ։
Հատավոր տանիքանյութերն ուղղակի ամրակցում են թեք կտուրի կավարամածին կամ տախտակամածին։ Տանիքը պետք է լինի թեթև, ամուր ու դիմացկուն, պատրաստման և շահագործման տեսակետից տընտեսողաբեր, համապատասխանի հրդեհային անվտանգության պայմաններին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տանիք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.