Կուենկա (Էկվադոր)
From Wikipedia, the free encyclopedia
Կուենկա (իսպ.՝ Cuenca), քաղաք Էկվադորում՝ Ասուայ պրովինցիայում, որի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը[2]։ 2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 345 հազար[3] (մետրոպոլիսային տարածքում կամ ագլոմերացիայում ապրում է ավելի քան 660 հազար մարդ), և այդ ցուցանիշով երկրում զբաղեցնում է երրորդ տեղը։ Գտնվում է Էկվադորյան Անդերում՝ ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1557 թվականին Santa Anda de los cuatro rios de Cuenca անունով[4][5][6][7]՝ հնագույն Տոմեբամբա քաղաքի տեղում։ Քաղաքի պատմական կենտրոնում պահպանվել են գաղութային ժամանակների բազմաթիվ մեծարժեք կառույցներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[8]։ Կուենկայի կենտրոնն ամբողջությամբ հռչակվել է մարդկության մշակութային հուշարձան[9]։ Քաղաքը վարչական, տնտեսական, ֆինանսական, առևտրային, կրթական, մշակութային, մարզական կարևոր կենտրոն է, բազմաթիվ նշանավոր մարդկանց ծննդավայր[10], և պատահական չէ, որ հաճախ անվանվում է Էկվադորի Աթենք, գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների[11]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուենկա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կուենկա | |||||
Cuenca | |||||
| |||||
Երկիր | Էկվադոր | ||||
Հիմնադրված է | 1557 թ. | ||||
Մակերես | 1 կմ² | ||||
ԲԾՄ | 2550 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | ▲361 524 մարդ (2022)[1] | ||||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 593 7 | ||||
Փոստային դասիչ | EC010150 | ||||
Պաշտոնական կայք | cuenca.gob.ec | ||||
| |||||
Կուենկայում զարգացած են տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը, հագուստեղենի արտադրությունը։