քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կորտիզոլ, ստերոիդային բնույթի գլյուկոկորտիկոիդների դասին պատկանող հորմոն, բժշկության մեջ օգտագործվում է հիդրոկորտիզոն անվանումով։ Մարդու օրգանիզմում կորտիզոլը արտադրվում է մակերիկամների կեղևային շերտի կողմից[3]։ Կորտիզոլը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիաները ստրեսային իրավիճակներում և գլյուկոզի ցածր մակարդակների դեպքում։ Նրա ազդեցությամբ արյան մեջ բարձրանում է գլյուկոզի մակարդակը գլիկոգենեզի միջոցով, ճնշում է իմունային համակարգը և ակտիվացնում է ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի նյութափոխանակությունը[4]։ Կորտիզոլը ճնշող ազդեցություն ունի նաև ոսկրերի ձևավորման և նորացման վրա[3]։
Կորտիզոլ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₁H₃₀O₅ |
Մոլային զանգված | 6,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 214 °C[2] և 212,5 °C[2] °C |
Դասակարգում | |
CAS համար | 50-23-7 |
PubChem | 5754 |
EINECS համար | 200-020-1 |
SMILES | CC12CCC(=O)C=C1CCC3C2C(CC4(C3CCC4(C(=O)CO)O)C)O |
ЕС | 200-020-1 |
ChEBI | 5551 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կորտիզոլը հիմնականում խթանում է գլիկոգենեզը (գլյուկոզայի առաջացում) և ակտիվացնում է հակասթրեսային պաշտպանության մեխանիզմները։ Կորտիզոլը մեծ ազդեցություն ունի լյարդում և մկաններում գլյուկոզի նյութափոխանակության վրա։ Հանդիսանալով ստրեսային իրավիճակների հորմոն՝ այն մոբիլիզացնում է օրգանիզմի հնարավորությունները, սակայն նրա մակարդակի երկարատև բարձրացումը օրգանիզմի վրա ունենում է ճնշող ազդեցություն։
Կորտիզոլի սինթեզի աղբյուրը օրգանիզմում հանդիսանում է խոլեստերոլը։ Կորտիզոլի սինթեզը բարդ բազմաստիճան պրոցես է, որի սկիզբը հանդիսանում է ենթատեսաթմբի կողմից ռիլիզինգ-գործոնի արտադրությունը. վերջինիս ազդեցության տակ մակուղեղում արտադրվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ) և նրա ազդեցությամբ տեղի է ունենում կորտիզոլի սեկրեցիան մակերիկամների կեղևային շերտի բջիջներից դեպի միջբջջային տարածություն[5]։
Կորտիզոլի արտադրության համար բնորոշ է օրական ռիթմ. ամենամեծ քանակությունը արյան պլազմայում դիտվում է առավոտյան ժամերին, իսկ նվազագույն քանակությունը՝ երեկոյան ժամերին։ Արյան պլազմայի մեջ կորտիզոլի որոշման ժամանակ պետք է հաշվի առնել օրվա ժամը և այլ գործոններ. օրինակ հղիության ժամանակ արյան պլազմայի մեջ կորտիզոլի քանակությունը բարձրանում է՝ կախված հղիության ժամկետից[6]։
Մոլային զանգվածը ընդունել 362.460 գ/մոլ, փոխակերպման գործակիցը µգ/դլ-ից նմոլ/լ մոտավորապես 27.6 է; օրինակ, 10 µգ/դլ մոտ 276 նմոլ/լ է.
Առողջության որոշ խանգարումներ պայմանավորված են կորտիզոլի անոմալ արտադրության հետ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.