Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)[1]։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.

  • Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։
  • Ոչ բոլոր գեներն են ակտիվ։
  • Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։ Կորիզաթաղանթի վրա կան ծակոտիներ։
  • Ունեն հետևյալ օրգանոիդները՝ 2 թաղանթ ունեցող ` միտոքոնդրումներ, քլորոպլաստներ, 1 թաղանթ ունեցող` էնդոպլազմայի ցանց, գոլջի ապարատ, լիզոսոմ։ Թաղանթ չունենեցող՝ ռիբոսոմներ, բջջային կենտրոն։
  • Բաժանվում են կորիզակիսումով։
Thumb
Կորիզավորների օրինակներ

Կորիզավորների կառուցվածք

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։

Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։

Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։

Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք[2]։ Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։ Ի տարբերություն Պրոկարիոտիկ բջիջների, այս տեսակի բարդ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։ Կենդանական էուկարիոտիկ բջիջներում չկան պլաստիդներ, որոնք նկատվում են կենդանական բջիջների մոտ։

Էուկարիոտիկ բջիջների մյուս տարբերակիչ հատկությունը նրանց ամուր բջջապատը և խոշոր վակուոլների առկայությունն է։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջակենտրոնը կամ բջջային կենտրոնը։ Սնկերի և բակտերիաների բջջապատը կազմված է ճարպանման խիտին նյութից։ Բջջում պլաստիդները բացակայում են։

Կենդանական էուկարիոտիկ բջիջ

Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջների բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային ախաջրերի կազմով։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.