Գոլջիի ապարատ
From Wikipedia, the free encyclopedia
Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։
Գոլջիի ապարատ | |
---|---|
![]() | |
Տեսակ | բջջի բաղադրիչ |
Ենթադաս | intracellular membrane-bounded organelle?[1] և membranous cytoplasmic organelle?[2] |
Մասն է | Էնդոմեմբրանային համակարգ[1] և Ցիտոպլազմա[1] |
Կազմված է | dictyosome? |
Անվանված է | Կամիլո Գոլջի |
MeSH | A11.284.430.214.190.875.336 |
Foundational Model of Anatomy | 63843 |
Golgi apparatus Վիքիպահեստում |

1889 թ. հայտնաբերել է իտալացի Կամիլո Գոլջին։
Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։ Գոլջիի ապարատում են առաջանում լիզոսոմները և պերօքսիսոմները։
Գործառույթ
Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր (պոլիսախարիդներ)։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.