From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Ալլեգրի դա Կոռեջո, կարճ՝ Կոռեջո, օգոստոսի 30, 1489 կամ 1489[1][2], Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[3][4][1] - մարտի 5, 1534[5][4][1], Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[4][1]), ուշ վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։ Հիմնականում աշխատել է Պարմա և Կոռեջո քաղաքներում։
Կոռեջո Antonio Allegri | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1489 կամ 1489[1][2] |
Ծննդավայր | Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[3][4][1] |
Վախճանվել է | մարտի 5, 1534[5][4][1] |
Մահվան վայր | Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[4][1] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Signoria di Correggio |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և fresco painter |
Ոճ | Վերածնունդ[3] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[1], այլաբանություն[1], բնանկար[1], նյու[1], դիմանկար[1] և կրոնական նկարչություն[1] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Jupiter and Io?, Assumption of the Virgin? և Ganymede Abducted by the Eagle? |
Մեկենասներ | Վերոնիկա Գամբարա |
Ուսուցիչ | Francesco Bianchi? և Antonio Begarelli? |
Զավակներ | Pomponio Allegri?[6] |
Correggio (painter) Վիքիպահեստում |
Աշխատել է Պարմայում և Կոռեջոյում։ Կոռեջոյի ստեղծագործությունները արտացոլում են Վերածննդի իդեալների աստիճանական անկումն ու գեղարվեստական նոր ձևերի և սկզբունքների կազմավորումը։ Կոռեջոյի մոնումենտալ գեղանկարչությունում շարժուն, թեթև, դեկորատիվ նրբագեղությունը (Պարմայի Սան Պաոլո վանքի որմնանկարները, 1517 և 1520 թվականների միջև) փոխարկվել է դինամիկ արտահայտչականության որոնումներով. Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու (1520 -1523 թվականներ) և տաճարի (1526-1530 թթ.) որմնանկարներում վերձիգ, սրընթաց կոմպոզիցիան, բարդ կրճատումները նախանշում են բարոկկոյի շրջանի տարածական հնարքները։
Տոնական, աշխարհիկ ոգով տոգորված հաստոցային կոմպոզիցիաներն առանձնանում են կերպարների ինտիմ մեղմությամբ, տպավորիչ դիրքով ու շարժումներով, լուսավոր, արտասովոր գուներանգով («Տիրամայրը և սուրբ Գևորգը», 1530-1532 թթ., Դրեզդենի պատկերասրահ)։
Կերպարների հուզականությունը ընդգծելու նպատակով Կոռեջոն երբեմն դիմել է գիշերային հակադիր լուսավորության էֆեկտներին («Հովիվների երկրպագությունը» կամ «Գիշեր», մոտ 1530 թվական, Դրեզդենի պատկերասրահ)։ Կոռեջիոյի դիցաբանական թեմաներով ստեղծագործությունները («Դանայա», մոտ 1526 թվական, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ) բնորոշվում են հեդոնիզմով և ցանկասիրությամբ, կոմպոզիցիոն լուծումների ճկունությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.