Կորեայի բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Կորեայի բաժանումը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին 1945 թվականին։ Խորհրդա-ճապոնական պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը օկուպացրեց հյուսիսային Կորեան իսկ ԱՄՆ-ն հարավային Կորեան, և երկու օկուպացված տարածքների սահմանը անցնում էր հյուսային 38-րդ հորիզոնականով։
Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև բանակցությունները կապված միասնական Կորեա պետության հիմնադրման հետ տապալվեցին։ 1948 թվականին ՄԱԿ-ը ճանաչեց միայն ԱՄՆ օկուպացված տարածքի ինքնորոշման իրավունքը։ Ամերիկամետ Լի Սին Ման հաղթեց Հարավային Կորեայի ընտրություններում, իսկ Կիմ Իլ Սոնգը նշանակվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ։ Սրան հետևեց Հարավային Կորեայի հանրապետության հիմնադրմանը, իսկ դրանից հետո Հյուսիսային կորեան հռչակվեց որպես Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետություն։ ԱՄՆ-ն աջակցեց հարավին, իսկ ԽՍՀՄ-ը` հյուսիսին և երկու պետություններից յուրաքանչյուրը ձգտում էր իշխանություն ձեռք բերել ամբող Կորեական թերակղզում։
Մի քանի տարի ռազմական բախումներից հետո Հյուսիսային Կորեան 1950 թվականին ներխուժեց Հարավային Կորեա, որպեսզի կոմունիստական կարգեր հաստատի թերակղզու այս հատվածում։ 1950-ից 1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմն ավարտվեց Կորեական հաշտության համաձայնագրով և երկու Կորեաները բաժանվեցին Կորեական ապառազմականացված գոտով (ԿԱԳ), ինչը անփոփոխ է մինչև մեր օրերը։ Կորեաների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարել են բաժանումից հետո։