From Wikipedia, the free encyclopedia
Կորդիերիտ, մագնեզիումի, երկաթի, ալյումինի ցիկլոսիլիկատ։ Մագնեզիումի և երկաթի սիլիկատներն առաջացնում են պինդ լուծույթ հետևյալ բանաձևով՝ (Mg Fe)2 Al3 (Si5 AlO18) ( Fe Mg )2 Al3 (Si5 AlO18)[2]: Գոյություն ունի նրա բարձրջերմաստիճանային պոլիմորֆ ձևը՝ ինդիալիտը, որը բերիլի հետ ունի նույն կառուցվածքը, բայց օղակներում ալյումինն ունի պատահական բաշխվածություն՝ (Si Al) 6 O18[4]: Կորդիերիտը հայտնաբերվել է 1813 թվականին Իսպանիայի Ալմերիա շրջանում, անվանակոչվել է ֆրանսիացի երկրաբան Լուի Կորդիեի (1777–1861) պատվին[2]։
Կորդիերիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Ցիկլոսիլիկատ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Mg₂Al₄Si₅O₁₈ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.CJ.10 |
Դանա դասակարգում | 61.02.01.01 Կորդիերիտի խումբ |
Բյուրեղի սիմետրիա | Cccm |
Միավոր | a = 17.079 Å, b = 9.730 Å, c = 9.356 Å; Z = 4 |
Նույնականացում | |
Գույն | Կապույտ, ծխային կապույտ, կապտամանուշակագույն, կանաչավուն, դեղնադարչնագույն, մոխրագույն, անգույնից մինչև շատ բաց կապույտ |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Հեքսագոնային պրիզմատիկ զույգեր, հատիկավոր, հոծ |
Բյուրեղային համակարգ | Օրթոռոմբիկ |
Բեկում | Խեցանման |
Դիմադրողականություն | Դյուրաբեկ |
Մոոսի կարծրություն | 7 - 7.5 |
Փայլ | Յուղային, ապակեփայլ |
Շերտեր | Սպիտակ |
Թափանցիկություն | Թափանցիկից կիսաթափանցիկ |
Ձգողականություն | 2.57 - 2.66 |
Օպտիկական հատկություններ | Սովորաբար օպտիկական (-), երբեմն (+); 2V = 0-90° |
Բեկման ցուցանիշ | nα = 1.527 - 1.560 nβ = 1.532 - 1.574 nγ = 1.538 - 1.578 Indices increase with Fe content. |
Պլեոքրոիզմ | X =Բաց դեղին, կանաչ Y = մանուշակագույն, կապտամանուշակագույն Z = բաց կապույտ |
Մածուցիկություն | Բարակ եզրերում |
Բնութագրիչ հատկություններ | Հիշեցնում է քվարց, կարելի է տարբերել պլեոքրոիզմով։ Կորունդից կարելի է տարբերել կարծրության փոքր արժեքով |
Ծանոթագրություններ | [1][2] http://webmineral.com/data/Cordierite.shtml Webmineral data[3] |
Ենթակատեգորիա | cyclosilicates? |
Կորդիերիտը սովորաբար առաջանում է պելիտային ապարներում կոնտակտային մետամորֆիզմի արդյունքում։ Հատկապես ավելի հաճախ է հանդիպում եղջրաքարերում, որոնք առաջանում են պելիտային ապարներում կոնտակտային մետամորֆիզմի արդյունքում։ Կան երկու ընդհանուր մետամորֆ միներալների կոմպլեքսներ՝ սիլիմանիտ-կորդիերիտ-շպինել և կորդիերիտ-շպինել-պլագիոկլազ-օրթոպիրոքսեն։ Կան նաև այլ կապված միներալներ, որոնց շարքում է նռնաքարը և անտոֆիլիտը[5][6]։ Հանդիպում է նաև որոշ գրանիտներում և պեգմատիտներում։ Կորդիերիտի ձևափոխման արդյունքում առաջանում են փայլար, քլորիտ և տալկ։
Հանքավայրեր կան Կոռնուոլ թերակղզում։ առատորեն հանդիպում է Ավստրալիայում (Հյուսիսային շրջան), Բրազիլիայում, Բիրմայում, Կանադայում (հյուսիսարևմուքում Յելոունայֆ շրջան), Հնդկաստանում, Մադագասկարում, Նամիբիայում, Շրի Լանկայում, Տանզանիայում և ԱՄՆ-ում (Կոնեկտիկուտ)։ Իոլիտի գտնված ամենամեծ բյուրեղը կշռում է 24 000 կարատ և հայտնաբերվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգում[7]։
Որպես իոլիտի թափանցիկ տեսակ՝ կորդիերիտը հաճախ օգտագործվում է որպես զարդաքար։ «Իոլիտ» անվանումը հունարեն նշանակում է «մանուշակագույն »։ Մյուս հնացած անվանումն է «դիքրոիտ», որը հունարենից թարգմանաբար նշանակում է «երկգույն քար», այս անվանումը հղում է կատարում կորդիերիտի ուժեղ պլեոքրոիզմին։ Անվանում են նաև «ջրային շափյուղա» և «վիկինգների կողմնացույց» ամպամած օրերին արևի ուղղությունը ցույց տալու օգտակար հատկության շնորհիվ[8]։ Լույսը, որը ցրվում է օդի մոլեկուլների կողմից, բևեռացված է և ուղղված է Արեգակի նկատմամբ ուղիղ անկյան տակ, եթե նույնիսկ Արեգակի սկավառակը ստվերված է խիտ մառախուղով, կամ հորիզոնից ներքև է[9]։
Թանկարժեք իոլիտի գույնը լուսավորության անկյունը փոփոխելիս տատանվում է կապույտից մինչև կապտամանուշակագույն, դեղնամոխրագույնից մինչև բաց կապույտ։ Իոլիտը երբեմն օգտագործվում է որպես շափյուղայի ոչ թանկարժեք փոխարինող։ Այն շատ ավելի փափուկ է քան շափյուղան։
Կապույտ իոլիտի մյուս անունը սթեյնհելիտ է, Ֆաբիան Սթեյնհեյլի պատվին, որը Ֆինլանդիայի զինվորական նահանգապետն է եղել և նա է նկատել, որ այդ միներալը տարբերվում է քվարցից[10]։ Պրազեոլիտը իոլիտի ևս մի տարատեսակ է, որը ստացվում է իոլիտի ջերմային մշակումից[11]։
Կատալիտիկ նեյտրալիզատորները սովորաբար պատրաստում են կերամիկայից, որը պարունակում է մեծ քանակով սինթետիկ կորդիերիտ։ Արտադրական պրոցեսի ժամանակ դիտավորյալ հավասարեցնում են կորդիերիտի բյուրեղները, որպեսզի օգտագործեն բյուրեղի առանցքի երկայնքով շատ փոքր ջերմային ընդարձակումը։ Դա կանխում է ջերմային շոկի առաջացումը կատալիտիկ նեյտրալիզատորների օգտագործման դեպքում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.