From Wikipedia, the free encyclopedia
Կորասոն Ակինո (Corazon Aquino) (հունվարի 25, 1933[1][2][3][…], Պանիկի, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ - օգոստոսի 1, 2009[4][1][3][…], Մակատի), Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը։ Ասիայի երկրների առաջին կին նախագահն է[7]։ Նախագահել է 1986-1992 թվականներին։
Կորասոն Ակինո | |
Կուսակցություն՝ | Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | St. Scholastica's College?, Մաունթ Սենտ Վինսենտի քոլեջ, Հեռավոր արևելյան համալսարան և Ատենեո դե Մանիլա համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավապաշտպան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 25, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Պանիկի, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ |
Վախճանի օր | օգոստոսի 1, 2009[4][1][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մակատի |
Թաղված | Manila Memorial Park Sucat |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Հայր | Խոսե Կորասոն |
Մայր | Demetria Sumulong?[5] |
Ամուսին | Բենիգնո Ակինո կրտ. |
Զավակներ | Բենիգնո Ակինո III, Քրիս Ակինո, Ballsy Aquino-Cruz?, Pinky Aquino-Abellada? և Viel Aquino-Dee? |
Կայք՝ | coryaquino.ph |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իշխանության գլուխ է անցել Ֆիլիպինների 1986 թվականի խաղաղ հեղափոխության («Դեղին հեղափոխություն») հետևանքով, երբ քաղաքական ընդդիմությանը՝ Կորասոն Ակինոյի առաջնորդությամբ, հաջողվեց տապալել Ֆերդինանդ Մարկոսի բռնապետական ռեժիմը և երկրում վերականգնել դեմոկրատական կարգեր։ «Թայմ» («Time») ամսագիրը 1986 թվականին նրան հռչակել է «Տարվա կին», 1999 թվականին ներառել XX դարի առավել ազդեցիկ ասացիների քսանյակի, 2006 թվականին՝ Ասիայի 65 հերոսների ցանկում։ Կորասոն Ակինոն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1996 թվականին նրան շնորհվել է Ուիլյամ Ֆուլբրայթի, 1998 թվականին՝ Ռամոն Մագսայսեյի անվան մրցանակ[8]։
Կորասոն Ակինոն վախճանվել է 2009 թվականի օգոստոսի 1-ին, աղիների քաղցկեղից[9][10][11][12][13]։ Ֆիլիպիններում նա հռչակվել է «Ժողովրդավարության մայր»[14][15][16][17][18][19][20], նրա անունով փողոցներ, հրապարակներ, դպրոցներ են կոչվել, բազմաթիվ բնակավայրերում հուշարձաններ են կանգնեցվել։
2010 թվականին Ֆիլիպինների նախագահ է ընտրվել Կորասոն Ակինոյի միակ որդին՝ Բենինիո Ակինոն[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.