Քովենտ Գարդեն արքունական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Քովենտ Գարդեն արքունական թատրոն (անգլ.՝ Theatre Royal, Covent Garden), թատրոն Լոնդոնում, ուր ներկայացվում են օպերային, բալետային ներկայացումներ, Արքունական օպերայի և Արքունական բալետի տնային թատերահարթակն է։ Գտնվում է Կովենտ Գարդեն շրջանում, ինչից էլ ստացել է անվանումը։
Արագ փաստեր Քովենտ Գարդեն արքունական թատրոն, Տեսակ ...
Քովենտ Գարդեն արքունական թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն, թատրոն և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Գտնվելու վայրը | Վեստմինստեր[2][1] և Լոնդոն |
Հիմնադրման ամսաթիվ | 1732 |
Ճարտարապետ | Edward Middleton Barry? |
Կայք | roh.org.uk(անգլ.) |
Royal Opera House Covent Garden Վիքիպահեստում |
Փակել
Թատրոնի ներկայիս շենքը երրորդն է այդ վայրում եղած շինություններից։ Այն կառուցվել է 1858 թվականին և հիմնական վերակառուցման է ենթարկվել 1990-ական թվականներին[3]։ Հանդիսասրահը տեղավորում է 2268 հանդիսատես։ Նախաբեմի լայնությունը 12.2 մ է, բարձրությունը` 14.8 մ։