Կոռոզակայուն նյութեր
From Wikipedia, the free encyclopedia
Կոռոզակայուն նյութեր, մետաղական և ոչ մետաղական նյութեր, որոնք կայուն են վնասակար միջավայրերի քայքայիչ ազդեցության նկատմամբ։ Օգտագործվում են խողովակաշարեր, սարքավորումներ և այլն պատրաստելու կամ մետաղե շինվածքների մակերեսը բարակ շերտով պատելու համար։ Այս նպատակով օգտագործում են կոռոզիայի շատ դանդաղ ենթարկվող մետաղներ (տիտան, քրոմ, նիկել, ալյումին և այլն), դրանց համաձուլվածքներ, ինչպես նաև խեցեղենի, ապակու պոլիմերների տարբեր տեսակներ՝ քվարց, հախճապակի, արծններ, պոլիքլորվինիլային պլաստմասսաներ, պոլիէթիլեն, կաուչուկներ։