Կոռիկոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կոռիկոս (թուրքերեն՝ Kız Kalesi, հուն․՝ Κώρυκος), հայկական ծովային բերդ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսինի մարզի Կըզկալեսի քաղաքի մոտ, Կոռիկոս նավահանգստային բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանում, Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կմ հյուսիս-արևելք[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | բնակավայր և հնագիտական հուշարձան |
Տեղագրություն | ք. Կըզկալեսի, Թուրքիա |
Վարչական միավոր | Մերսինի մարզ |
Երկիր | Թուրքիա |
Korykos Վիքիպահեստում |
Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ։ Թորոս երկրորդ իշխանի գահակալման տարիներին (1145-1159) Կոռիկոսը միացավ Կիլկյան Հայաստանին։ 1190 թվականին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը։ 1206 թվականին Լևոն երկրորդը հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները։ 1210 թվականից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը։ Լևոն երկրորդի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահը, սակայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին։ Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն՝ Գրիգոր պայլին, ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք։ Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են։ Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ[2][3]։ Կոռիկոսի ավերակներն այժմ թուրքերն անվանում են Քորկոս[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.