![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Constantijn_Huygens_%25281596-1687%2529_by_Caspar_Netscher.jpg/640px-Constantijn_Huygens_%25281596-1687%2529_by_Caspar_Netscher.jpg&w=640&q=50)
Կոնստանտեյն Հյույգենս
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտեյն Հյույգենս (նիդերլանդերեն՝ Constantijn Huygens. ծնվել է սեպտեմբերի 4, 1596, մահացել է մարտի 28, 1687 ), հոլանդացի ոսկեդարյան բանաստեղծ, կոմպոզիտոր, երաժիշտ, գիտնական, թարգմանիչ, դիվանագետ, ճանապարհորդ։ Նշանավոր գիտնական Քրիստիան Հյույգենսի հայրն է։
Կոնստանտեյն Հյույգենս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1596(1596-09-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Մահացել է | մարտի 28, 1687(1687-03-28)[1][3][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Գերեզման | Grote of Sint-Jacobskerk |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրոն | Կալվինականություն[4] |
Կրթություն | Լեյդենի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, կոմպոզիտոր, lutenist, դիվանագետ, գրող, ճարտարապետ, գծանկարիչ, դրամատուրգ, երաժիշտ և secretary |
Աշխատավայր | Frederick Henry of Orange-Nassau? |
Ամուսին | Սուզանա վան Բաերլե[4] |
Ծնողներ | հայր՝ Christiaan Huygens?[4], մայր՝ Susanna Hoefnagel?[4] |
Երեխաներ | Քրիստիան Հյույգենս[4], Կոնստանտիյն Հյույգենս[4], Լոդեվիյկ Հյույգենս[4], Philips Huygens?[4] և Susanna Huygens?[4] |
![]() |
Կոնստանտեյնի հայրը Օրանժի արքայազն Ֆրեդերիկ Հենրիի քարտուղարն էր և հոգ է տարել որդու գեղարվեստական ու գիտական համապարփակ կրթության մասին։ 1625 թվականին Կոնստանտեյնը նշանակվել է Օրանժի նահանգապետ Ֆրեդերիկ Հենրիի քարտուղար և մինչև կյանքի վերջը մնալով Օրանժյան դինաստիայի ծառայության մեջ՝ իրականացրել է մի շարք դիվանագիտական առաքելություններ[6]։
Մոտավորապես 1628 թվականին նա այցելել է երիտասարդ Ռեմբրանդտի և Յան Լիվենսի արվեստանոցները, այնուհետև հնարավորինս աջակցել է նրանց, ինչի շնորհիվ նրանք կարևոր պատվերներ են ստացել։ Հյույգենսը խրախուսել է Ռեմբրանդտին, դրդել է, որ նա զբաղվի առասպելաբանական և կրոնական թեմաներով։ Նրա աջակցությունը զգալի ազդեցություն է ունեցել նկարչի կարիերայի վրա[7]։
Կոնստանտեյն Հյույգենսը պատկանում էր արվեստի բարեկամների Muiderking շրջանակին[8]։
Մեծ ժողովրդականություն են վայելել հատկապես առածների ու էպիգրամների՝ նրա պատրաստած ժողովածուները։ Հյույգենսը երաժշտական մի քանի գործիք է վարպետորեն նվագել, երաժշտական կոմպոզիցիաներ է ստեղծել դրանց համար։ Ի դեպ, նա իր երաժշտական ստեղծագործությունները բարձր է դասել իր հեղինակած գրական երկերից։
Նրա որդին՝ Քրիստիանը ականավոր ֆիզիկոս ու աստղագետ էր[6]։
Կոնստանտեյն Հյույգենսի անունն է կրում Նիդերլանդներում սահմանված հեղինակավոր գրական մրցանակներից մեկը։