Կոգնիտիվ աղավաղում
From Wikipedia, the free encyclopedia
Կոգնիտիվ (իմացական) աղավաղում, վարքի, ընկալման և մտածողության մշտական շեղումներ, որոնք պայմանավորված են սուբյեկտիվ համոզմունքներով և կարծրատիպերով, սոցիալական, բարոյական և էմոցիոնալ պատճառներով, տեղեկատվության մշակման և վերլուծության ձախողումներով, ինչպես նաև մարդու ուղեղի ֆիզիկական սահմանափակումներով և կառուցվածքային առանձնահատկություններով։
Կոգնտիվ աղավաղումներն առաջանում են կոգնիտիվ սխեմաներում տեղադրված դիսֆունկցիոնալ համազմունքների հիման վրա և հեշտությամբ հայտնաբերվում են ավտոմատ մտքերի վերլուծության ժամանակ[1] Մարդիկ հակված են ստեղծել իրենց «սուբյեկտիվ սոցիալական իրողությունը» , որը կախված է ընկալման առանձնահատկություններից[2], և այդ սուբյեկտիվ իրողությունն է որոշում մարդու վարքագիծը հասարակության մեջ[3]։ Այսպիսով, կոգնիտիվ աղավաղումները կարող են հանգեցնել ոչ ճշգրիտ դատողությունների, չհիմնավորված մեկնաբանությունների կամ իռացիոնալ վարքագծի բառի լայն իմաստով[4][5][6]։
Որոշ կոգիտիվ աղավաղումներ կարող են նպաստել կոնկրետ պայմաններում անհատի ավելի արդյունավետ գործողություններին[7]։ Բացի դրանից, որոշ կոգնիտիվ աղավաղումները թույլ են տալիս արագ որոշումներ կայացնել այն իրավիճակներում, երբ որոշումների կայացման արագությունը ավելի կարևոր է, քան դրա ճշգրտությունը[8]։ Մյուս կոգնիտիվ աղավաղումները հանդիսանում են անհատի տեղեկատվության մշակման սահմանափակ կարողությունների կամ[9] համապատասխան հոգեկան մեխանիզմների բացակայության հետևանք (սահմանափակ ռացիոնալություն )[10]։
Կոգնիտիվ աղավաղումների ուսումնասիրությունները կարևոր նշանակություն ունեն կոգնիտիվ գիտության , սոցիալական հոգեբանության և վարքագծային տնտեսագիտության համար , քանի որ թույլ են տալիս «բացահայտել» ընկալման և որոշումների կայացման գործընթացների հիմքում ընկած հոգեբանական գործընթացները[11]։ Կանեմանը և Տվերսկին (1996) պնդում են, որ կոգնիտիվ աղավաղումների ուսումնասիրությունը գործնական նշանակություն ունի նաև բժշկական ոլորտում[12]։
Կոգնիտիվ աղավաղումներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով , մասնավորապես `