Կոբուրգ (գերմ.՝ Coburg), քաղաքԳերմանիայի կենտրոնական մասում՝ Իտց գետի ափին (Մայնի վտակ)։ Գտնվում է Վերին Ֆրանկոնիայում՝ Բավարիայի հյուսիսում։ Բնակչությունն ավելի քան 41 հազար մարդ է։ Մինչև 1918 թվականը Կոբուրգը Սաքսոն Կոբուրգ Գոթա պետության դուքսերի նստավայրն էր (այդ արքայատոհմի ներկայացուցիչները կառավարում էին Եվրոպայի մի քանի այլ պետություններ ևս)։ Կոբուրգում է գտնվում Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ ամրոցը՝ Ֆեստեն, որը պահպանվել է մինչ օրս և հայտնի է նաև «Ֆրանկոնիայի թագ» անվամբ։ Կոբուրգում է գտնվում գերմանական խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը՝ HUK-Coburg–ը։ Կոբուրգի համալսարանում (Hochschule Coburg) ուսանում է ավելի քան 3500 ուսանող։
Վարչական առումով՝ Կոբուրգը չի մտնում շրջանի ենթակայության տարածքի մեջ (Kreisfreie Stadt), ինչը սովորական պիտի համարվի Գերմանիայի վարչական բաժանման պայմաններում։ Կոբուրգը (Kreisstadt) նույնանուն շրջանի (Landkreis) կենտրոնն է, որ գտնվում է Վերին Ֆրանկոնիայի շրջանում՝ Բավարիա երկրամասում։