From Wikipedia, the free encyclopedia
Կնոջ բույրը (անգլ.՝ Scent of a Woman), 1992 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Իտալական համանուն ֆիլմի (1974) ռեմեյքն է։
Կնոջ բույրը անգլ.՝ Scent of a Woman | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3], պատմություն հասունացման մասին և վեպի էկրանավորում |
Թեմա | հարբեցողություն |
Հիմք | Scent of a Woman? և Կնոջ բույրը |
Թվական | 1992 և մարտի 4, 1993[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարտին Բրեսթ[2][3][5][…] |
Պրոդյուսեր | Մարտին Բրեսթ |
Սցենարի հեղինակ | Բո Գոլդման, Ջովաննի Արպինո և Դինո Ռիզի |
Դերակատարներ | Ալ Պաչինո[1][3][5][…], Քրիս Օ'Դոննել[1][5][6][…], Ջեյմս Ռեբհորն[5][6][7], Գաբրիել Անվար[6][7], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[7], Բրեդլի Ուիթֆորդ[7], Թոդ Լուիսո[7], Ֆրենսիս Քոնրոյ[7], Ռոն Էլդարդ[7], Ջուն Սքուիբ[7], Ռիչարդ Վենչուր[7], Նիքոլաս Սեդլեր[7] և Ան Դուոնգ[8] |
Օպերատոր | Դոնալդ Ի. Թորին |
Երաժշտություն | Թոմաս Նյուման |
Մոնտաժ | Մայքլ Թրոնիք և Ուիլյամ Սթեյնքամփ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 150 րոպե |
Բյուջե | 31 000 000 $[9] |
Scent of a Woman Վիքիպահեստում |
Ֆիլմը նկարահանվել է Ջովանի Արպինոյի «Խավար և մեղր» (1969) վեպի հիման վրա։ Ֆիլմում կատարած դերակատարման համար Ալ Պաչինոն արժանացել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի։
Ավարտական դասարանի աշակերտ Չարլի Սիմսը տոնական օրերին աշխատանքի է անցնում որպես խնամակալ. նա պիտի խնամեր հանգստի մեկնող զույգի կույր ազգականին։ Վերջինս պաշտոնաթող փոխգնդապետ է, որ կուրացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նա կոպտորեն է դիմավորում Չարլիին։ Երիտասարդը ցանկանում է հրաժարվել աշխատանքից, բայց վերջիվերջո համաձայնում է մնալ։
Ընտանիքի անդամների մեկնումից հետո պարզվում է, որ փախգնդապետն իր ծրագրերն ունի ազատ օրերի վերաբերյալ։ Նա որոշել է տանը մնալու փոխարեն մեկնել Նյու Յորք, տեղավորվել «Ուոլդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում, ընթրել ռեստորանում, ծանոթանալ մեկ կամ մի քանի կանանց հետ ու նրանց հետ զվարճանալ հյուրանոցի իր համարում։ Այս ամենին վերջ էր դնելու կրակոցը, որով նա ուզում էր վերջ տալ իր կյանքին, որովհետև այլևս չի ցանկանում հաշտվել իր անօգնականության ու միայնակության հետ։
Չարլին, չիմանալով փոխգնդապետի ծրագրի մանրամասները, նրա հետ մեկնում է Նյու Յորք։ Ճանապարհին նրանք մտերմանում են, և Չարլին պատմում է, որ դպրոցի տնօրենն իրեն երկընտրանքի առաջ է կանգնեցրել. կամ Չարլին պիտի մատնի իր ընկերներին, կամ էլ նա կզրկվի դպրոցի տնօրինության հովանավորությունից, իսկ դրա հետ էլ նաև իր երազած բուհն ընդունվելու հեռանկարից։ Սակայն Չարլին ընտրությունն արդեն կատարել է. ինքը չի մատնի ոչ ոքի։ Փոխգնդապետը տղային փորձում է ու համոզվում, որ նա իսկապես չի մատնի իր ընկերներին։
Ֆրենկն ու Չարլին ուրախ ժամանակ են անկացնում, զբոսնում են թանկարժեք մեքենայով, այցելում Նյու Յորքի տեսարժան վայրերը։ Սակայն Չարլին հասկանում է, թե ինչ նպատակ ունի փոխգնդապետի այս ուրախ զբոսանքը։ Նա Ֆրենկին գտնում է հյուրանոցի իր համարում. փոխգնդապետը համազգեստով է ու ձեռքին պահել է ատրճանակ։ Չարլին համոզում է հրաժարվել ինքնասպանության մտքից։
Չարլին ու Ֆրենկը վերադառնում են Բոստոն։ Կարգապահական հարցերի գծով հանձնաժողովի նիստի ժամանակ Չարլին հրաժարվում է մատնել իր ընկերներին, սակայն տղայի համադասարանցիներից մեկը մատնում էնրանց։ Տեսնելով, որ տղան համառում է, տնօրենը սպառնում է հեռացնել նրան դպրոցից։ Անսպասելիորեն հայտնվում է Ֆրենկը, որ սոցիալ-քաղաքական թեմայով իր ելույթով օգնում է տղային դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.