From Wikipedia, the free encyclopedia
Կլավդի Վասիլևիչ Լեբեդև, (հոկտեմբերի 16 (28), 1852[1][2], Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 4), 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ռուս պատմական և եկեղեցական գեղանկարիչ[5]։
Կլավդի Լեբեդև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16 (28), 1852[1][2] |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 4), 1916 (63 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և նկարչության ուսուցիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[4] և գրքի գրաֆիկա[4] |
Klavdiy Lebedev Վիքիպահեստում |
Կլավդի Վասիլևիչ Լեբեդևը ծնվել է գյուղացու ընտանիքում, սովորել է Ստրոգանովյան ուսումնարանում և Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վ.Գ. Պերովի և Ե.Ս. Սորոկինի մոտ։ 1890 թ-ից նա այնտեղ դասավանդել է։ 1881 թ-ին պարգևատրվել է մեծ արծաթե մեդալով և ստացել է 3-րդ աստիճանի նկարչի կոչում։
1897-ից -գեղանկարչության ակադեմիկոս, 1906-ից - գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ։ Եղել է բնօրինակային դասարանի պրոֆեսոր Գեղարվեստի Ակադեմիայում, որտեղ դասավանդել է 1894-1898 թթ։
Ժանրային նկարիչը ստեղծագործել է ռեալիզմի ոգով X-XVII դարերի ռուսական պատմության թեմաներով։ Թողել է բոյարական Ռուսիայի կենցաղը պատկերող գեղանկարների և նկարների պատմական մեծ ժառանգություն։
Նկարազարդել է ռուսական հեքիաթները, համագործակցել է ամսագրերի հետ. «գեղանկարչական հանդես», «Համաշխարհային նկարազարդում», «Նիվա»։ Մասնակցել է «Իշխանական, թագավորական և կայսերական որսորդությունը Ռուսիայում» գրքի նկարազարդման աշխատանքներին։ Աշխատել է որպես հաստիքային նկարիչ Ի.Դ.Սիտինի հրատարակչությունում։ Կ.Վ.Լեբեդևի ինքնօրինակ նկարները պահպանվել են Կրոնի պատմության պետական թանգարանում։
Ստեղծել է սրբապատկերներ Ստամբուլում բուլղարական եկեղեցի Սուրբ Ստեֆանի պատկերակալի(ուղղափառների) համար։ Ա.Ի.Կորզուխինի հետ զարդանկարել է Վոզնեսենսկի մայր տաճարը։ Նրա կողմից ստեղծված հարյուր տասնհինգ էսկիզներ և նկարներ գտնվում են Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հավաքածույում։ XX դարի սկզբին նկարազարդել է Աստվածաշունչը։ Աստվածաշնչյան նկարազարդումները Կ.Վ.Լեբեդևը ստեղծել է 1908-1909 թթ։ 100 թերթ հրատարակումներից նկարչի կողմից ընտրվել են 43։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.