From Wikipedia, the free encyclopedia
Կլաուդ գեյտ (անգլ.՝ Cloud Gate, թարգմանաբար նշանակում է ամպերի դարպասներ կամ ամպային դարպասներ), քաղաքային քանդակ, գտնվում է ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Միլլենիում այգում։ Այն դարձել է Միլլենիում այգու ազգային խորհրդանիշը։ Կլաուդ-Գեյթն ունի նաև մականուն «Չիկագոյի Բոբ», որը ստացել է իր ձևի պատճառով։ Քանդակի հեղինակն է բրիտանացի քանդակագործ և նկարիչ Անիշ Կապուրը (Anish Kapoor) : Քանդակը կառուցվել է 2004-2006 թվականներին։ Այն կազմված է 168 չժանգոտվող պողպատի թերթերից, և այնպես ողորկ է, որ դրա արտաքին մակերևույթի կարերն անտեսանելի են։ Քանդակի չափսերն են 10 (բարձրություն) x 20 (երկարություն)x 13 (լայնություն) մետր, կշռում է մոտ 110 տոննա։ Ենթադրվում է, որ քանդակը պետք է ունենար սնդիկի կաթիլի տեսք[4]։
Կլաուդ գեյտ | |
---|---|
տեսակ | քանդակ և տեսարժան վայր |
քանդակագործ | Անիշ Կապուր |
տարի | 2006 |
բարձրություն | 10 մետր[1] |
լայնություն | 20 մետր[2] |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | պողպատ[3][2] |
գտնվելու վայր | Միլենիում պարկ |
քաղաք | Չիկագո[2] |
ներշնչված է | mercury[1] |
կայք | |
Cloud Gate Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.