Կիևի մետրոպոլիտեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կիևի մետրոպոլիտեն (ուկրաիներեն՝ Київський метрополітен կամ Київське метро), մետրոհամակարգ, որը հանդիսանում է Կիևի հասարակական տրանսպորտի հենակետը։ Այն Ուկրաինայի առաջին արագ տրանզիտային համակարգն էր և երրորդն էր ԽՍՀՄ-ում (Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոներից հետո)։ Այն ունի 3 գծեր՝ ընդհանուր 37,6 կմ երկարությամբ և 52 կայարաններ։ Մետրոպոլիտենը կատարում է Կիևի հասարակական տրանսպորտով փոխադրումների 38%-ը։ 2013 թ. մետրոպոլիտենը տեղափոխել է 536,2 միլիոն ուղևորների։ Աշխարհի ամենախորը կայարաններից մեկը՝ Արսենալնան, համակարգում է հիմնադրվել։
Կիևի մետրոպոլիտեն ուկրաիներեն՝ Київський метрополітен | |
---|---|
Տեսակ | մետրոպոլիտեն և municipal enterprise? |
Երկիր | Ուկրաինա |
Քաղաք | Կիև |
Բացման տարեթիվ | նոյեմբերի 6, 1960 |
Գծերի երկարություն | 67.6 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1520 մմ երկաթուղագիծ |
Կայարանների քանակ | 52 |
Գծերի քանակ | 3 |
Գծեր | Sviatoshynsko-Brovarska Line?, Obolonsko–Teremkivska Line?, Syretsko-Pecherska Line?, Podilsko–Vyhurivska line?, Livoberezhna line? և Vyshhorodsko–Darnytska line? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 1.439 միլիոն |
Ուղևորահոսքը մեկ տարում | 536,2 միլիոն |
Պարգևներ | |
metro.kyiv.ua(ուկր.) և metro.kyiv.ua(ուկր.) | |
Kyiv Metro Վիքիպահեստում |
Կիևի արագ փոխադրման պատմությունը սկսվում է 1916 թվականից, երբ ռուս-ամերիկյան առևտրով զբաղվող բիզնես ընկերությունը փորձեց հավաքել գումար և հովանավորել Կիևի մետրոպոլիտենի կառուցումը։ Ցարական կառավարության անկումից հետո Սկորոպադսկին նույնպես հետաքրքրված էր կառուցվող համակարգով, սակայն Ուկրաինայի նահանգի անկումից հետո Ուկրաինան ընկավ քաղաքացիական պատերազմի քաոսի մեջ, և նախագիծը հետաձգվեց։
Ռուսական քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակի հետևանքով Կիևը դարձավ գավառական քաղաք, և քաղաքը բարելավելու ոչ մի պլաններ չգծվեցին։ Երկու տասնամյակ հետո այս ամենը փոխվեց, երբ 1934 թ. ԽՍՀՄ-ի Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։ 1936 թ. հուլիսի 9-ին Կիևի ղեկավարությունը աչքի անցկացրեց Փափազովի (Փափազյանի)՝ Մոսկվայի տրանսպորտի ինժեներության համալսարանի շրջանավարտի նախագծին, որ կոչվում էր «Կիևի մետրոյի նախագիծ»։ Հանդիպման րոպեներում նշվում է, որ «հեղինակը հաջող կերպով շրջանցել է Կիև քաղաքի վերակառուցման խնդիրներից մեկը և ներքաղաքային փոխադրամիջոցի հիմնադրումը, նույնպես պատասխանել է տարբեր հարցերի՝ կապված մետրոյի նախագծի հետ»։ Ինժեներ Փափազյան բոնուս է ստացել 1000 ռուբլու չափով իր նախագծի համար Կիևից։
Պատերազմի ընթացքում կրած սարսափելի ավերածությունների հետևանքով մասսայական վերակառուցումներ սկսվեցին ԽՍՀՄ-ի երրորդ ամենամեծ քաղաքի համար։ Այս անգամ մետրոպոլիտենը նախագծի մեջ էր, և կառուցումը սկսվեց 1949 թ. օգոստոսին։ 11 տարի անց 5.2 կմ երկարությամբ առաջին հատվածը բացվեց, որը միացնում էր Վոկզաինան Դնիպրոյին։
Այդ հինգ կայարաննեը ձևավորեցին կենտրոնակն հատվածը, որ հայտնի է որպես Սվյատոշինսկո-Բրովարսկա գիծ։ Այն ձգվում է քաղաքի արևմուտքից դեպի արևելք։ Գիծը խաչվում է Դնեպր գետի հետ 1965 թ. նոր նախագծված մետրո-գետում և գնում արևելք՝ դեպի լայն բնակեցում ունեցով տարածքներ, որոնք կառուցվել են գետի ձախ հատվածում և ավելի ընդարձակվել 1968 և 1971 թթ.։ Միաժամանակ ընդգրկել է Սվյատոշինի և Բիլիչիի ամենաբնակելի տարածքները։
Երկրորդ գծի կառուցումը սկսվել է 1970-ական թվականներին, իսկ առաջին երեք գծերը բացվել են 1976 թվականին։ Այն հայտնի է որպես Կուրենիվսկո-Չերվոնոարմիյսկա գիծ։ 1980-1982 թթ. այն հասավ մինչև Օբոլոն, ապա՝ ամենաշատ բնակեցված շրջանը Կիևի հյուսիսում։ Միաժամանակ կառուցումը շարունակվեց հարավ-արևմուտքում նոր կայարանների ավելացմամբ 1981-1984 թթ.։
Երրորդ՝ Սիրեցկո-Պեչերսկա գծի կառուցումը սկսվեց 1981 թ.։
2010 թ. դեկտեմբերի 15-ին բացվեցին երեք նոր կայարաններ Տերեմկիի ուղղությամբ։ 2010 թ. դեկտեմբերի 27-ին բացվեց նոր կայարանը՝ Վյստավկովյի կենտրոնը։
Կիևի մետրոպոլիտենը բացառություն չի հանդիսանում ԽՍՀՄ-ի մետրոպոլիտենների համակարգում, որ հայտնի է պայծառ և գունավոր նկարչական ձևավորումներով։ Առաջին շրջանի կայարանները մտածված և ձևավորված էին հետպատերազմական խորհրդային ճարտարապետության ոճով՝ խառնած ուկրաինական ժողովրդական մոտիվներով։ Երկրորդ շրջանի կայարանները արդեն ունեին ոչ այնքան գունավոր, ավելի խիստ ձևավորում։ Գործառութային հնարավորությունները դարձան ամենակարևոր գործոնը ավելի նոր նախագծերի համար, իսկ ձևավորումը մղվեց հետին պլան։ Այդ շրջանում կառուցված կայարաները գրեթե նույնն էին։ Միայն 1970-ական թվականների կեսերին դեկորատիվ ճարտարապետությունը սկսեց վերածնունդ ապրել։
2012 թ. «Ոսկե դարպասներ» կայարանը ընդգրկվեց Եվրոպայի ամենագեղեցիկ 22 մետրոպոլիտեների շարքում (բրիտանական Daily telegraph ամսագրի տարբերակում)։
Վերգետնյա նախասրահներ ունեն 15 կայարաներ.
1990-ական թվականների սկզբին որոշ կայարաններ վերանվանվեցին (դա կապված էր ապակոմունիստականացման հետ)։ Խորհրդային որոշ խորհրդանիշներ, որ նախապես ներառվել էին կայարանների ինտերյերում, վերացվեցին։
Կիևի մետրոպոլիտենում ուղեփակները լինում են երկու տեսակի՝ պատնեշային Типы турникетов Киевского метрополитена // Онлайн-музей Киевского метро Արխիվացված 2012-01-07 Wayback Machine</ref> և պտտվող։ Ուղեփակներից կարելի է օգտվել, երբ վառվում է կանաչ գույնը։ Տեղափոխման համար կարելի է վճարել երեք եղանակով
Ուսանողները տոմսեր կարող են գնել 50% զեղչով։ Թոշակառուները, դպրոցահասակները, ինչպես նաև այլ կատեգորիաների մարդիկ ունեն անվճար երթևեկության իրավունք։ Информация об оплате проезда на официальном сайте(ուկր.)</ref>. 2015 թ. մարտից ժետոների գույնը փոխվեց՝ կապույտից դառնալով կանաչ[2]։ Մարտի 1-ից մետրոյով երթևեկությունը թույլատրվեց միայն նոր օրինակով ժետոններով, որ ունեն կանաչ գույն[3]։
1 երթուղու ուղեվարձը | Համարժեքը դոլլարով | Արտադրման տարին |
---|---|---|
50 կոպեկ | 0.12 | 1960 |
5 կոպեկ | 0.05 | 1961 |
15 կոպեկ | 0.27 | 1991 |
30 կոպեկ | 0.54 | 1992 |
50 կոպեկ | 0.005 | 1992 |
5 կարբովանետ | 0.007 | 1993 |
15 կարբովանետ | 0.004 | 1993 |
30 կարբովանետ | 0.005 | 1993 |
100 կարբովանետ | 0.007 | 1993 |
200 կարբովանետ | 0.010 | 1994 |
1500 կարբովանետ | 0.018 | 1994 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.