Կիրիլ Գևորգյան (ապրիլի 8, 1953(1953-04-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ծագումով ռուսաստանյան դիվանագետ, իրավաբան, Ռուսաստանի ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[1]։ ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ է (2012-2016 թվականներ) և Հաագայի միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ (2010 թվականի հունիսի 1-ից)[2]։ 2014 թվականի նոյեմբերին ընտրվել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր Ռուսաստանից (պաշտոնն ստանձնել է 2015 թվականի փետրվարին)[3]։
Արագ փաստեր Կրթություն՝, Մասնագիտություն՝ ...
Փակել
2021 թվականի փետրվարի 8-ին Գեւորգյանը ընտրվել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով Շուե Հանքինին[4]։
1975 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
1975 թվականից ԱԳՆ համակարգում է։ Տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում։
- 1993-1997 թվականներ՝ Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
- 1997-2003 թվականներ՝ ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2003 թվականի օգոստոսի 20-ից 2009 թվականի նոյեմբերի 5-ը՝ Նիդերլանդների Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, և համատեղության կարգով՝ Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ։
- 2009 թվականի դեկտեմբերի 16-ից 2015 թվականի փետրվարի 1-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն։
- 2015 թվականի փետրվարի 6-ից՝ Արդարադատության միջազգային դատարանի դատավոր։
- 2016 թվականի հունվարի 2՝ ազատվել է ՌԴ ԱԳՆ կոլեգիայի անդամի պարտականություններից։
- 2021 թվականի փետրվարի 8-ից՝ Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Կինը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Մարինա Նեյոլովան է։
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2002 թվականի օգոստոսի 5)՝ ԱՊՀ ուղղությամբ ակտիվ և արդյունավետ դիվանագիտական գործունեության համար[5]։
- Պատվո շքանշան (2008 թվականի փետրվարի 11)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[6]։
- Բարեկամության շքանշան (2010 թվականի հոկտեմբերի 29)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման համար[7]։
- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2011 թվականի սեպտեմբերի 20)՝ Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության ակտիվ աշխատանքի համար[8]։
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հոկտեմբերի 8)[9]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[10]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի օգոստոսի 29)[1]