Կինդու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կինդու (ֆր.՝ Kindu), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Քաղաքը Մանիեմա նահանգի վարչական կենտրոնն է։
Քաղաք | ||
---|---|---|
Կինդու | ||
ֆր.՝ Kindu | ||
Երկիր | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | |
Համայնք | Maniema? | |
Մակերես | 150 կմ² կմ² | |
ԲԾՄ | 504 մ | |
Բնակչություն | 172 321 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
19-րդ դարում քաղաքը հանդիսացել է առևտրի խոշոր կենտրոն և զբաղվում էր փղոսկրի, ոսկու և ստրուկների վաճառքով։ Ստրուկների առևտրով զբաղվող արաբ-սուահիլներն այստեղից քարավաններ էին ուղարկում Զանզիբար[1]։
Հենրի Մորտոն Ստենլին «այս նշանավոր քաղաք» է եկել 1876 թվականի դեկտեմբերի 5-ին և այն նկարագրել է որպես «անչափ երկար», «լայն փողոց, երեսուն ոտնաչափ լայնությամբ եւ երկու մղոն երկարությամբ» եւ «գյուղի ետեւում բանանի ու արմավենիների ծառեր»[2]։
1961 թվականի նոյեմբերին Կոնգոլեզյան ճգնաժամի ժամանակ տեղի է ունեցել Կինդուի կոտորած։ Տեղի է ունեցել կատաղի ճակատամարտ քաղաքում և վայրագություններ են կատարվել իտալացի խաղարարար տասնյակ օդաչուների նկատմամբ[3][4]։
Մոբուտու Սեսե Սեկոյի կառավարման ժամանակ Կինդուն նաև Կիվու մարզի Նորդ Կիվու ենթամարզի նախկին մայրաքաղաքն է եղել։
Քաղաքը գտնվում է Կոնգո գետի արևմտյան ափին, Բուկավու քաղաքից 400 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում, ծովի մակարդակից 504 մ բարձրության վրա[5]։
Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 172 321 մարդ[6]։ Կինդու քաղաքում կարելի է հանդիպել իսլամական և սուահիլյան մշակույթների։
Կինդու քաղաքը հարավի երկրների հետ կապված է երկաթուղային ճանապարհներով։ Առկա է 2200 մետր թռիչքուղով օդանավակայան[7][8] եւ Կոնգոյի գետի երկայնքով պատմականորեն կարեւոր ուղի է եղել։
Քաղաք տանող ավտոճանապարհները հիմնականում գտնվում են վատ վիճակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.