Կերատոկոնուս
From Wikipedia, the free encyclopedia
Կերատոկոնուս, աչքի հիվանդություն, որը բերում է եղջերաթաղանթի աստիճանաբար բարակեցման[1]։ Դա կարող է հանգեցնել աղոտ տեսողության, երկտեսության, կարճատեսության, աստիգմատիզի և լուսազգայունության[1]։ Սովորաբար երկու աչքերն էլ ախտահարվում են։ Ավելի ծանր դեպքերում հնարավոր է եղջերաթաղանթի վրա հայտնվեն սպիներ կամ շրջան[2]։
Կերատոկոնուս Keratoconus | |
---|---|
![]() կոնաձև եղջերաթաղանթ | |
Տեսակ | աչքի հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | աստիգմատիզմ, տեսողության աղավաղում, լուսազգայունություն |
Բժշկական մասնագիտություն | ակնաբուժություն |
Բուժում | ակնոցներ, կոնտակտային ոսպնյակներ, եղջերաթաղանթի փոխպատվաստում |
Հաճախություն | 1։2000 |
![]() |
Թեև առաջացման պատճառն անհայտ է, սակայն գտնում են, որ այն ձևավորվում է գենետիկ, էկոլոգիական և հորմոնալ գործոնների համադրման արդյունքում[1]։ Հիվանդների մոտ 7%-ի մոտ առկա է ընտանեկան նախատրամադրվածություն[1]։ Շրջակա միջավայրի նախատրամադրող գործոններից են աչքերի հաճախակի տրորումն ու ալերգիաները[2]։ Հիմքում ընկած է եղջերաթաղանթի ձևափոխումը կոնի տեսքով[1]։ Ախտորոշումը հաստատվում է ճեղքային լամպով զննման արդյունքում[1]։
Սկզբնական շրջանում այն կարելի է ուղղել ակնոցների կամ կոնտակտային փափուկ ոսպնյակների օգնությամբ[1]։ Հիվանդության սրացման դեպքում հնարավոր է հատուկ կոնտակտային ոսպնյակների կարիք զգացվի[1]։ Մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունը կայունանում է առանց տեսողական լուրջ խնդիրներ առաջացնելու[1]։ Քիչ թվով մարդկանց մոտ առաջանում է եղջերաթաղանթի սպիացում և եղջերաթաղանթի փոխպատվաստման անհրաժեշտություն է զգացվում[1]։
Կերատոկոնուսը հանդիպում է 1։2000 հաճախականությամբ[1][2]։ Հիմնականում արտահայտվում է ուշ մանկության և վաղ չափահասության միջև ընկած ժամանակահատվածում[1]։ Չնայած, որ այն հանդիպում է բոլոր պոպուլյացիաներում, կարող է գերակշռել որոշակի էթնիկ խմբերում, օրինակ՝ ասիական ծագման[2]։ Հիվանդության անվանումը ծագում է հունական kéras (եղջերաթաղանթ) և լատինական cōnus (կոն) բառերից[1]։