Կարրի (համեմունք)
համեմունքների խառնուրդ / From Wikipedia, the free encyclopedia
Կարրի (թամիլերեն՝ kari), քրքումի արմատի հիման վրա պատրաստված համեմունքների խառնուրդ, որը, ըստ երևույթին ծագել է Հնդկաստանում, մեր օրերում լայն տարածված է ամենուրեք։
կարի | |
---|---|
Տեսակ | սննդային բաղադրամաս |
Ենթատեսակ | spice mix?, hամեմունքներ և food powder? |
Curry powder Վիքիպահեստում |
Քրքումն ինքնին ունենալով ուժեղ հոտ, ունի թույլ, անարտահայտիչ և մասամբ տհաճ համ, դրա համար այն «բարելավել են»՝ ավելացնելով ուրիշ բաղադրամասեր։ Կարրին աչքի է ընկնում սուր համով (կան նաև կծու տարբերակներ) և առանձնահատուկ ուժեղ բուրմունքով։ Համեմունքի պարտադիր դասական մասնիկ են համարվում կարրի բույսի տերևները, սակայն քիչ մատչելիության պատճառով այն փոխարինվում է շամբալայով։
Հնդկաստանում, որպես կանոն, խառնուրդը պատրաստում են օգտագործելուց առաջ թարմ բաղադրամասերերով, բաղադրությունը հաստատված չէ և որոշվում է համով։ Հնդկաստանից դուրս կարրին հայտնի է չոր փոշու տեսքով։
Այն կիրառվում է բրնձին, բանջարեղեններին, մսին, թռչունների և ոչ ոգելից ըմպելիքներին բույր հաղորդելու և ներկման համար։