From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր դերմատին (իսպ.՝ Sky Rojo)[2], իսպանական հեռուստասերիալ, որի ստեղծողներն են Ալեքս Պինան և Էսթեր Մարտինես Լոբատոն։ Հեռուստասերիալը երեք մարմնավաճառների մասին է, որոնք փախչում են իրենց տիրոջից։ Հեղինակների խոսքերով հեռուստասերիալը ցուցադրում է «մարմնավաճառության անպատժելիությունը, անմիանշանակությունը և դաժան իրականությունը, նաև երկու կողմերում գտնվողների հոգեբանական բնութագրերը»[3]։ Պինան և Մարտինես Լոբատոն բնութագրել են հեռուստասերիալը որպես «Լատիանական pulp ամսագիր»։
Կարմիր դերմատին | |
---|---|
Ժանր | քրեական հեռուստասերիալ և մարտաֆիլմ թրիլեր |
Ստեղծող | Ալեքս Պինա և Esther Martínez Lobato? |
Երկիր | Իսպանիա |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Էդուարդո Չապերո-Ջեքսոն, Javier Quintas? և David Victori? |
Գլխավոր դերերում | Լալի Էսպոսիտո, Միգել Անխել Սիլվեստրե, Վերոնիկա Սանչես, Yany Prado?, Ասիեր Էչեանդիա, Enric Auquer Sardà?, Godeliv Van den Brandt?[1], Niko Verona?[1], Chema Ruiz?[1] և Miguel Brocca?[1] |
Գործադիր պրոդյուսեր | Ալեքս Պինա |
Սցենարիստ | Ալեքս Պինա, Esther Martínez Lobato?, David Barrocal?, Javier Gómez?, David Oliva? և Juan Salvador López? |
Օպերատոր | Migue Amoedo? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 24 |
Էկրաններին է | մարտի 19, 2021-ից հունվարի 13, 2023-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Vancouver Media? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Պրոդյուսերավորումը կատարել է Vancouver Media-ն, իսկ դիստրիբյուտորը եղել է Նեթֆլիքսը, հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2021 թվականի մարտի 19-ին։ Երկու եթերաշրջաններն էլ բաղկացած են 25 րոպեանոց 8 սերիաներից[3]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է հուլիսի 23-ին[4][5]։ 2021 թվականի օգոստոսի 12-ին հայտարարվել է, որ երրորդ եթերաշրջանը լինելու է եզրափակիչ[6]։
Կորալը, Վենդին և Ջինան երեք մարմնավաժառներ են, որոնք փախուստի են դիմում ազատության որոնումներով, միևնույն ժամանակ նրանց հետապնդում է նրանց տերը՝ Թեներայֆում գտնվող Լաս Նովիաս ակումբի տեր Ռոմեոն[7] և նրա կամակատարներ Մոյսեսը և Քրիստիանը[8]։ Միասին կանայք սկսում են խենթ, քաոսային ճանապարհորդություն, որի ընթացքում նրանք բախվում են ամեն տեսակի վտանգների հետ և ապրում են ամեն վայրկյան, ասես դա վերջինն է, միաժամանակ ամրապնդելով իրենց ընկերությունը և բացահայտելով ամենակարևորը՝ որ նրանք միասին ավելի ուժեղ են և ունեն շատ տարբերակներ իրենց կյանքը վերականգնելու համար։
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման ամսաթիվ | |
---|---|---|---|---|---|---|
1 | 1 | "Կարմիր դերմատինից բազմոց" (Spanish: "Sofá de escay rojo") | Խեսուս Կոլմենար, Դեյվիդ Վիքտորի, Օսկար Պեդրասա և Էդուարդո Չապերո Ջեքսոն | Մերսեդես Ռոդրիգո, Խավիեր Գոմես Սանտանդեր, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
Կորալը, Վենդին և Ջինան աշխատում են Թեներայֆում գտնվող Brides Club-ում՝ ստրիպտիզ ակումբ և հասարակաց տուն, որը պատկանում է դաժան Ռոմեոյին։ Այն օրը, երբ Ռոմեոն մասնակցում է իր կնոջ հուղարկավորությանը, նա ակումբում աշխատող բոլոր մերկապարուհիներին և մարմնավաճառներին աշխատանքի է կանչում նշանակված սգո օրվանից։ Նա հանդիպում է Ջինայի հետ, որը նրան վճարում է ավելի քան 5000 եվրո, որը նա պարտք էր հասարակաց տանը։ Սակայն անձնագիրը վերադարձնելու փոխարեն, Ռոմեոն նոր մեղադրանքներ է առաջադրում, որոնցով Ջինան իրեն դեռ պարտք է և հստակեցնում է, որ չի ազատում նրան աշխատանքից։ Ջինան կատաղած հարձակվում է Ռոմեոյի վրա և ծեծկռտուքի ժամանակ գրիչով դանակահարում։ Կորալը և Վենդին նույնպես մասնակցում են կռվի մեջ, որի ընթացքում Կորալը հարվածում է Ռոմեոյի գլխին և կարծես թե սպանում նրան։ Աղջիկները փախչում են ակումբից, բայց Կորալը համոզում է նրանց վերադառնալ և ասել, որ Ռոմեոն հարձակվել է Ջինայի վրա։ Վերադառնալուց հետո նրանց վրա հարձակվում են հասարակաց տան տիրուհի Շարլոտը, ինչը ի վերջո հանգեցնում է նրան, որ նրանք մեքենայով պատահաբար հարվածում են Շարլոտային և նա մեռնում է ընկնելով բեռնատարի տակ։ Երկրորդ անգամ փախչելով՝ աղջիկներն այցելում են անասնաբույժ և Կորալի հաճախորդ Ալֆրեդոյին՝ Ռոմեոյի հետ մենամարտից հետո Ջինայի վերքերը բուժելու համար։ Ալֆրեդոն ասում է, որ Ջինան վիրահատության կարիք ունի և համաձայն է այն իրականացնել, որի ընթացքում Ջինան Ալֆրեդոյին ասում է, որ ինքը հղի է։ Միևնույն ժամանակ, Քրիստիանը և Մոյսեսը՝ Ռոմեոյի հետևորդները շտապ օգնության մեքենայով կատարում են Ռոմեոյի տեղափոխումը։ | ||||||
2 | 2 | "Զուգահեռ իրականություն" (Spanish: "La realidad paralela") | Խեսուս Կոլմենար, Դեյվիդ Վիքտորի, Օսկար Պեդրասա և Էդուարդո Չապերո Ջեքսոն | Մերսեդես Ռոդրիգո, Դեյվիդ Բարոկալ, Խավիեր Գոմես Սանտանդեր, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
Կորալը, Վենդին և Ջինան լքում են Ալֆրեդոյի կլինիկան այն բանից հետո, երբ նա բուժում է Ջինայի վերքերը և նրանք մեկ գիշերով ապաստանում են կահույքի խանութում։ Կորալը հեռախոսազանգ է ստանում Ռոմեոյից, որը ողջ է մնացել նրանց հարձակումից հետո՝ նա ստացել է հարվածներ որոնք կաթվածահար են արել նրա մարմնի ձախ կողմը։ Ռոմեոն ասում է Կորալին, որ ինքը կգտնի և կխեղդի նրանց որպես վրեժ իր հետ կատարվածի համար։ Քրիստիանն ու Մոյսեսը սպառնում են Brides Club-ի մնացած մարմնավաճառներին և պատահաբար սպանում են պարուհի Բեմբիին, քանի որ սծալմամբ կարծում են, որ նա գիտի, թե որտեղ կարող են լինել Կորալը, Վենդին և Ջինան։ Ռոմեոն բացահայտում է նրանց գտնվելու վայրը GPS-ի միջոցով և ասում Քրիստիանին և Մոյսեսին, իսկ երեք աղջիկներն այդ ժամանակ ստիպված կռվում են զինված անվտանգության աշխատակցի հետ, որը նրանց հայտնաբերում է խանութում։ Նրանք հարվածում են պահակին, որը ուշաթափվում է և փախչում ավտոբուսով, բայց իրենցից անտեղյակ նրանց հետևում են Քրիստիանը և Մոյսեսը։ | ||||||
3 | 3 | "Պոռնիկի սերը" (Spanish: "El amor de las putas") | Խավիեր Քուինտաս և Էդուարդո Չապերո Ջեքսոն | Մերսեդես Ռոդրիգո, Դեյվիդ Բարոկալ, Խավիեր Գոմես Սանտանդեր, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
Երբ երեք կանայք շարունակում են իրենց ճանապարհը ավտոբուսով, Կորալը հիշում է այն պահը, երբ նա սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել Ռոմեոյի ակումբում և մասնավորապես Մոյսեսի հետ անօրինական, մտերմիկ հարաբերությունները։ Ժամանելով նշանակված վայրը՝ կանայք հայտնաբերում են, որ Քրիստիանն ու Մոյսեսը իրենց հետևում են և նրանք շտապ փախչում են նրանցից՝ քրիստոնյայի և ավտոբուսի վարորդի միջև ծեծկռտուքի ժամանակ։ Նրանք ճանապարհ են ընկնում դեպի հանգստավայր, որը պատկանում է Ֆերնանդոյին, որը ակումբում եղել է Ջինայի հաճախորդը, որն էլ Ջինայի կարծիքով, ցանկանում է իր հետ օրինական հարաբերություններ սկսել։ Երբ Ջինան գնում է Ֆերնանդոյին գտնելու, անասնաբուժական կլինիկայից դեղեր վերցնելուց հետո Կորալը անգիտակից վիճակում ընկնում է և նորից երազում սկսում է տեսնել Մոյսեսի հետ իր հարաբերությունները, որը վերջ ի վերջո վատ ավարտվ է ունենում, երբ Մոյսեսը նրան ասում է, որ չպետք է մտերմանալ նրա հետ՝ քանի որ նա հանդիսանում է Ռոմոեյի աշխատակիցը։ Ջինան խոսում է Ֆերնանդոյի հետ միասին իրենց ապագայի և հղիության մասին, ինչը ստիպում է Ֆերնանդոյին խուսափել իր խոստումներից և փոխարենը սեքսով է զբաղվում նրա հետ, ինչը ստիպում է Ջինային հասկանալ, որ Ֆերնանդոն իրենով հետաքրքրվել է միայն սեքսի համար։ Վերադառնալուց հետո Ջինան ստում է Կորալին և Վենդիին ասելով, որ ինքը չի հանդիպել Ֆերնանդոյին, իսկ հետո ասում է, որ իրենք չունեն նրա օգնության կարիքը։ Այնուհետև Կորալը գիտակցության է գալիս, երբ Քրիստիան և Մոյսեսը գալիս են հանգստավայր։ | ||||||
4 | 4 | "Սեքս և արյուն" (Spanish: "Polvo y sangre") | Խավիեր Քուինտաս, Ալեքս Պինտո և Խեսուս Կոլմենար | Մերսեդես Ռոդրիգո, Խավիեր Գոմես Սանտանդեր, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
Քրիստիանն ու Մոյսեսը Ֆերնանդոյի հանգստավայրի լողավազանում հանդիպում են Կորալին, Վենդիին և Ջինային, սակայն Ֆերնանդոյի և անվտանգության աշխատակցի հետ հանդիպումից հետո Մոյսեսը ստիպված նահանջում է։ Երեքով նրանք փախչում են, մինչ ոստիկանների հանգստավայր ժամանելը և պատանդ են վերցնում Քրիստիանին և Մոյսեսին իրենց մեքենայով՝ օգտագործելով զենքերը, որոնք վերցրել էին կահույքի խանութում իրենց կռվից հետո։ Նրանք պահանջում են, որ Քրիստիանն ու Մոյսեսը նրանց տանեն ակումբ, որպեսզի նրանք կարողանան վերցնել իրենց անձնագրերը և փախչել, բայց ճանապարհին Կորալը զգում է, որ նրանք պատրաստվում են դարանակալել իրենց, ինչը հանգեցնում է լարված իրավիճակի, հետո Վենդին Մոյսեսին հրամայում է կանգնեցնել մեքենան։ Դա հանգեցնում է նրան, որ Մոյսեսը վթարի է ենթարկում մեքենան, իսկ Վենդին պատահաբար կրակում է իր ատրճանակից և կրակոցը վնասում է Քրիստիանի պարանոցը և բարկացնում է դրանով նրան։ Քրիստիանը Վենդիին քարշ է տալիս մեքենայից մոտակա դաշտ՝ մահապատժի ենթարկելու համար, իսկ Մոյսեսը դուրս է գալիս նրան այդ մտքից հետ համոզելու համար։ Ջինան, վախենալով դեռ չծնված երեխայի համար և հավատալով, որ Վենդիին չեն սպանի, օգտվում է առիթից և Կորալի հետ փախչում է մեքենայով։ Վենդին իրեն դավաճանված է զգում, հետո Ջինան իր հղիության մասին հայտնում է Կորալին՝ ասելով, որ վախեցել է, որ Ռոմեոն կստիպի նրան աբորտ անել և հենց դա էլ դրդել է նրան հարձակվել Ռոմեոյի վրա։ Քրիստիանը փորձում է մեքենա գողանալ, որպեսզի նրանք կարողանան հետապնդել Կորալին և Ջինային, բայց վերջում պատահաբար այնպիսի քայլ է կատարում, որի պատճառով ստիպված սպանում է թմրամիջոցներ օգտագործած վարորդին և ինչից հետո ահավոր բարկանում է։ Տեսնելով Քրիստիանի հոգեկան վիճակի վատթարացումը՝ Վենդին փախչում է դաշտով։ | ||||||
5 | 5 | "Փախուստ" (Spanish: "La evasión") | Օսկար Պեդրասա | Խուան Սալվադոր Լոպես, Խավիեր Գոմես Սանտանդեր, Դեյվիդ Բարոկալ և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
6 | 6 | "Աղվեսներ և նապաստակներ" (Spanish: "Liebres o zorra") | Օսկար Պեդրասա | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
7 | 7 | "Մտածել առնանդամով" (Spanish: "Pensar con la polla") | Դեյվիդ Վիքտորի, Խավիեր Քուինտաս և Ալեքս Պինտո | Խուան Սալվադոր Լոպես, Դեյվիդ Օլիվա, Խավիեր Գոմես Սանտանդեր, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 | |
8 | 8 | "Արջի թակարդ" (Spanish: "Trampa de osos") | Օսկար Պեդրասա և Դեյվիդ Վիքտորի | Խուան Սալվադոր Լոպես, Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 19 Մարտի 2021 |
հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը նկարահանվել է մինչ առաջին եթերաշրջանի թողարկումը։ Երկրորդ եթերաշրջանը նույնօես բաղկացած է 25 րոպեանոց 8 սերիաներից։ 2021 թվականի մարտի 29-ին հայտարարվել է, որ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան նշանակված է 2021 թվականի հուլիսի 23-ին[5]
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման ամսաթիվը[13] |
---|---|---|---|---|---|
9 | 1 | "Մարմնավաճառները չեն համբուրվում շուրթերով" (Spanish: Las putas no besaban en la boca) | Դեյվիդ Վիքտորի | Խուան Սալվադոր Լոպես, Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
10 | 2 | "Թշվառների տաղանդը" (Spanish: El talento de los miserables) | Դեյվիդ Վիքտորի | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
11 | 3 | "Վախի քաշ՝ 10,000 տոննա" (Spanish: El miedo pesa diez mil toneladas) | Ալբերտո Պինտո | Մարինա Վելասքես, Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
12 | 4 | "Մեր մահանալու գիշերը" (Spanish: La noche que estuvimos muertas) | Օսկար Պեդրասա | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
13 | 5 | "Մարմնավաճառների սև արկղերը" (Spanish: La caja negra de las puta) | Դեյվիդ Վիքտորի | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
14 | 6 | "Խեցգետին՝ մահվան խցում բանտարկվածների համար" (Spanish: Langosta para los condenados) | Albert Pintó | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
15 | 7 | "Նեխած և փայլուն" (Spanish: Podridas y radiantes) | Օսկար Պեդրասա | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
16 | 8 | "Թունավոր մարդիկ" (Spanish: Personas tóxicas) | Դեյվիդ Վիքտորի | Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա | 23 Հուլիսի 2021 |
2021 թվականի օգոստոսի 12-ին հեռուստասերիալը երկարացվել է երրորդ և եզրափակիչ եթերաշրջանով[6]։ Ասիեր Էքքսեանիդան, որը կատարում է Ռոմեոյի դերը նշել է, որ եթերաշրջանի նկարահանումները կայանալու են 2021 թվականի նոյեմբերին[14]։
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Նոմինացիա | Արդյունք | Նշում |
---|---|---|---|---|---|
2021 | SEC Awards | Լավագույն հեռուստասերիալ | Կարմիր դերմատին | Հաղթանակ | [15] |
Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի | Լալի Էսպոսիտո | Հաղթանակ | |||
Յանի Պրադո | Առաջադրված | [16] | |||
Հեռուստասերիալի լավագույն դերասան | Միգել Անխել Սիլվեստրե | Առաջադրված | |||
BreakTudo Awards | Տարվա հեռուստասերիալ | Կարմիր դերմատին | Սպասվող | [17] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.