Կարմեն (նովել)
From Wikipedia, the free encyclopedia
Կարմեն (ֆր.՝ Carmen), ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեի նովելը՝ գրված 1845 թվականին։ Նովելի հիման վրա ստեղծվել է Ժորժ Բիզեի համանուն օպերան, ինչպես նաև մի շարք ֆիլմեր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմեն
Արագ փաստեր Կարմենֆր.՝ Carmen, Հեղինակ ...
Կարմեն ֆր.՝ Carmen | |
---|---|
Հեղինակ | Պրոսպեր Մերիմե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Կարմեն |
Ստեղծման տարեթիվ | 1845 |
Նկարագրում է | Անդալուզիա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1845 |
Carmen (novella) Վիքիպահեստում |
Փակել
Համաձայն Մերիմեի՝ Մոնտիյոյի կոմսուհուն գրված նամակի՝ նովելը գրելիս հեղինակը ներշնչվել է այն պատմությունից, որ նա լսել էր կոմսուհուց 1830 թվականին, երբ այցելել էր Իսպանիա։ Նա գրում է. «Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը.... Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»[1]։