From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիայի հանրապետական ձախեր (կատ.՝ Esquerra Republicana de Catalunya), ազգայնական և սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսակցություն, որը գործունեություն է ծավալում Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքում։ Համարվում է Կատալոնիայի անկախության համար մղվող պայքարի գլխավոր հովանավորը, որի հիմնական գաղափարախոսություններն են դեմոկրատական սոցիալիզմը, ձախակողմյան հանրապետականությունը, եվրոպական ֆեդերալիզմը և եվրոպական լիբերալիզմը։ «Կատալոնիայի հանրապետական ձախեր» կուսակցությունը համարվում է Կատալոնիայի ինքնավար համայնքի գլխավոր քաղաքական ուժը։
Կատալոնիայի հանրապետական ձախեր Esquerra Republicana de Catalunya | |
---|---|
Տեսակ | քաղաքական կուսակցություն |
Երկիր | Կատալոնիա |
Առաջնորդ | Օրիոլ Ժունկերաս |
Հիմնադրված | մարտի 19, 1931 |
Գաղափարախոսություն | Կատալոնիայի անկախացման համար շարժում[1][2][3][4] դեմոկրատական սոցիալիզմ[5][6][7] հանրապետականություն[8][9] |
Քաղաքական հայացք | ձախաողմյան[10][11] կենտրոնամետ[12][13] |
Պաշտոնական գույն(եր) | դեղին, կարմիր, սև և սպիտակ |
Շտաբ | C/Calàbria, 166 08015 Բարսելոնա, Իսպանիա |
Միջազգային պատկանելություն | European Free Alliance? |
Իսպանիայի պատգամավորների կոնգրես | 9 / 47 |
Իսպանիայի սենատ | 12 / 23 |
Եվրոպական խորհրդարան | 2 / 54 |
Կատալոնիայի խորհրդարան | 31 / 135 |
Տեղական ինքնակառավարում | 2384 / 9077 |
Բալեարյան կղզիների համայնքային խորհուրդ | 16 / 925 |
Կայք | esquerra.cat |
Esquerra Republicana de Catalunya Վիքիպահեստում |
Կուսակցությունը մանդատներ ունի Իսպանիայի պատգամավորների կոնգրեսոււմ, սենատում, Եվրոպական խորհրդարանում, Կատալոնիայի բարձրագույն օրենսդիրում և Բալեարյան կղզիների համայնքային խորհրդում։ Ներկայումս կուսակցությունը Եվրոպական ազատ դաշինքի անդամ է։
Կուսակցությանը ղեկավարը Օրիոլ Ժունկերասն է, իսկ խոսնակը՝ Մարտա Ռովիրան։
Կուսակցությունը հիմնադրվել է 1931 թվականի մարտին որպես Կատալոնական պետության ինդեպենտիստական միություն, որը ղեկավարվում էր Ֆրանսեսկ Մարսիայի, Հանրապետական կուսակցության, Լուիս Կոմպանիսի և Խուան Յուիի կողմից։ Կուսակցությունը բավականին լավ արդյունք է ցուցաբերում 1931 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում։ Երկու օր անց՝ ապրիլի 14-ին, Մադրիդում Իսպանիայի Հանրապետության անկախության հռչակումից մի քանի ժամ առաջ[14], Ֆրանսեսկ Մարսիան հրապարակային կերպով հայտարարվում է որ Կատալոնիան դառնալու է Իբերիայի ֆեդերացիայի կազմում գտնվող անկախ և սուվերեն պետություն։ Այս հայտարարությունը հակասում էր Սան Սեբաստիանի ունիտարիստական պայմանագրի դրույթներին, թեպետ երեք օր անց ինքնահռչակ Բարսելոնան բանակցություններ է սկսում Մադրիդի կառավարության հետ։ Բանակցությունների հիմնական օրակարգում քննարկվում է Կատալոնիայի ժեներալիտետին ինքնավարություն շնորհելու և Ֆրանսեսկ Մարսիային ժեներալիտետի նախագահի պաշտոնում ճանաչելու հարցը։ 1932 թվականի սեպտեմբերին Իսպանիայի հանրապետության կորտեսը հավանություն է տալիս Կատալոնիայի ինքնավարության կանոնադրությանը, որը, ի թիվս այլ դրույթների, Կատալոնիայի խորհրդարանին շնորհում էր լիակատար օրենսդրական լիազորություններ։
Ֆրանսեսկ Մարսիայի մահից հետո՝ 1934 թվականի հոկտեմբերի 6-ին, Կատալոնիայի խորհրդարանը Լուիս Կոմպանիսին ճանաչում է ժեներալիտետի նոր նախագահ։ 1933 թվականի դեկտեմբերին՝ նախագահի մահից անմիջապես հետո, խորհրդարանը Կատալոնիան հռչակել էր անկախ հանրապետություն՝ Իսպանիայի կազմից դուրս։ Այս քայլի համար պաշտոնական Մադրիդը դատապարտում և բանտարկում է Կատալոնիայի կառավարության գրեթե բոլոր պաշտոնյաներին և առ ոչինչ հայտարարում կատալոնական օրենսդիրի որոշումը։
1936 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկզբին, Կատալոնիայի հանրապետական ձախերը որոշում են դառնալ ժողովրդական ճակատի մի մասը։ Այդ տարում Էսկերան դառնում է Կատալոնիայի ժողովրդական ճակատի առաջատար ուժը և պատերազմի ընթացքում փորձում պահպանել ճակատի միասնությունը՝ Մարքսիստական միասնության գործիչների և Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության հետ գերակշռությամբ։ 1939 թվականին Իսպանիայում հաստատվում է գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգը։ Քաղաքացիական պատերազմից հետո՝ 1939 թվականի փետրվարին, Ֆրանսիա մեկնած Լուիս Կոմպանիսը 1940 թվականի օգոստոսի 13-ին Նանտի մոտ գտնվող Լա Բոլ լե Պենում ձերբակալվում է։ Այնուհետև Կոմպանիսը արտաքսվում է Իսպանիա, 1940 թվականի սեպտեմբերին հանձնվում Մադրիդի ազգայնական կառավարությանը և բանտարկվում պետական անվտանգության ծառայության շտաբակայանի նկուղում։ Անաչառությամբ աչքի չընկնող դատավարությունից հետո կատալոնացի գործիչը «զինված ապստամբության» մեղադրանքով դատապարտվում է մահվան և Մոնժուիկի ամրոցում գնդակահարվում։ Նրա մահվանից հետո ևս Կատալոնիայի հանրապետական ձախերը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել՝ Կատալանիան անկախ պետության կարգավիճակով տեսնելու նպատակով։ Բացի Կատալոնիայից, կուսակցությունը գործունեություն է ծավալում նաև իսպանահպատակ Բալեարյան կղզիների խորհրդարանում[15] և Վալենսիայում։
|
|
|
|
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.