From Wikipedia, the free encyclopedia
Կաստրոիզմ, տեսություն և պրակտիկա, որը կապված է Ֆիդել Կաստրոյի անվան հետ։ Կաստրոիզմն առաջացել է լատինամերիկյան ավանդույթների և Կուբայական հեղափոխության փորձի հիման վրա։ Առաջին անգամ Կաստրոն հրապարակավ հանդես է եկել «Պատմությունն ինձ արդարացնելու է» ելույթով, որի ժամանակ խոսել է ազգայնականության, ժողովրդավարության և սոցիալական արդարության, բայց ոչ սոցիալիզմի մասին։
Կաստրոն Լատինական Ամերիկայում ստեղծել է զուգահեռ կոմունիստական կազմակերպությունների ցանց, որոնք կողմնորոշված էին ոչ թե դեպի Մոսկվա, այլ դեպի Հավանա[1]։
Կաստրոիզմը լենինիզմի, ստալինիզմի և մաոիզմի հետ կարելի է դասակարգել կոմունիզմի հոսանքների շարքում։ Սակայն կաստրոիզմի արմատները հեղափոխություններով և ազգային-ազատագրական պատերազմներով հագեցած լատինամերիկյան տարածաշրջանի պատմության մեջ են։
Կաստրոիզմի կարևոր բաղադրիչն է կրեոլական հեղափոխական ազգայնականությունը։ Այն սկիզբ է առել Լատինական Ամերիկայի երկրների՝ Իսպանիայից անկախանալու համար մղվող պայքարից։ Երկու հարյուրամյակի ընթացքում Լատինական Ամերիկայում չի դադարել պայքարը՝ նախ իսպանացի գաղութարարների դեմ, ապա՝ «գրինգոյի» ազդեցության դեմ, տեղի խունտաների և լատիֆունդիստների դեմ։
Չնայած կոմունիստական հայացքներին՝ Կաստրոն դժգոհ է մնացել Իոսիֆ Ստալինի քաղաքականությունից։ Ֆիդել Կաստրոն քննադատել է ԽՍՀՄ-ին իշխանության չարաշահման, ճնշումների և անձի պաշտամունքի համար։ Միևնույն ժամանակ Կաստրոն նաև կարծում էր, որ Ստալինը մեծ ներդրում է ունեցել երկրի արդյունաբերացման և հիտլերյան նացիզմի նկատմամբ հաղթանակի գործում։
Բարեփոխումների, արտաքին քաղաքականության և Ֆիդել Կաստրոյի գործունեության արդյունքում Կուբայի տնտեսությունն ունեցել է ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։
Ձեռքբերումներ՝
Կորուստներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.