Կառնուտ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Կառնուտ (նախկին անվանումը՝ Դիրաքլար), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 7 կմ արևելք, Փամբակի լեռների ստորոտին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնուտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Կառնուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ՇիրակիՇիրակի մարզ|Շիրակի | |
Մակերես | 20.8 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1071[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր, Կարնուտ անվանումները։ Կառնուտ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 26-ին[2]։
Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Կառուցված է Կառնուտի ջրամբարը։