From Wikipedia, the free encyclopedia
Կայա Կալաս (էստ․՝ Kaja Kallas, հունիսի 18, 1977[2], Տալլին, Էստոնական ԽՍՀ[3]), էստոնացի քաղաքական գործիչ և իրավաբան, «Ռեֆորմ» կուսակցության նախագահ, Էստոնիայի վարչապետ։ Եղել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի կազմում (2014-2018) Եվրոպական և Էստոնիայի խորհրդարանների նախկին պատգամավոր։
Կայա Կալաս | |
Կուսակցություն՝ | Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Tallinn Lilleküla Gymnasium? (1992), Տալլինի անգլիական քոլեջ (1995), Տարտուի համալսարան (1999), Estonian Business School? (2010) և Lawrence University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և business undergraduate |
Դավանանք | ագնոստիցիզմ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1977[2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ[3] |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Հայր | Siim Kallas? |
Մայր | Kristi Kallas? |
Ամուսին | Arvo Hallik? |
Կայք՝ | kajakallas.ee |
Պարգևներ | |
1995 թվականին Կայա Կալասը հանձնել է հասունության վկայականի քննությունը։ 1999 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն իրավունքի բնագավառում բակալավրի աստիճանով, որից հետո աշխատել է որպես իրավաբան՝ մասնագիտանալով մրցակցության ոլորտում եվրոպական և էստոնական օրենսդրության մեջ (փաստաբանական գործունեության նրա իրավունքն ավարտվել է 2011 թվականին)։ 1996 թվականից աշխատել է նաև որպես թատրոնի ռեժիսորի օգնական։ 2007 թվականին նա ընդունվել է Էստոնական բիզնեսի դպրոց, որտեղ 2010 թվականին տնտեսագիտության ոլորտում ստացել է EMBA (բիզնեսի վարչարարության մագիստրոս) աստիճան[5]։
2010 թվականին Կալասը միացել է Էստոնիայի «Ռեֆորմ» կուսակցությանը և 2011 թվականին ընտրվել է Էստոնիայի խորհրդարանում (Ռիյգիկոգու)՝ ստանալով 7157 ձայն[6]։ Էստոնիայի 12-րդ գումարման խորհրդարանում (2011-2014 թվականներ) գլխավորել է տնտեսական հարցերի հանձնաժողովը։
2014 թվականի ընտրություններում Կալասը, առաջադրվելով Եվրոպական խորհրդարանում, ստացել է 21 498 ձայն[7]։ Եվրոպական խորհրդարանում Կալասն ընդգրկված էր արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեի մեջ և եղել է ներքին շուկայի ու սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի պահեստային անդամ։ ԵՄ-Ուկրաինա խորհրդարանական համագործակցության կոմիտեում եղել է պատվիրակության փոխնախագահ, ինչպես նաև «Եվրանեսթ» խորհրդարանական ասամբլեայում պատվիրակության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների գծով պատվիրակության անդամ[8]։ Կալասը եղել է նաև Եվրախորհրդարանի միջէթնիկական խմբի անդամ թվային օրակարգում[9] և երիտասարդական խմբի փոխնախագահ[10]։
2017 թվականի դեկտեմբերի 13-ին «Ռեֆորմ» կուսակցության նախագահ Հանո Պևկուրը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու 2018 թվականի հունվարին, և առաջարկել է, որ իր տեղը զբաղեցնի Կալասը[11]։ Դեկտեմբերի 15-ին նա ընդունել է այդ առաջարկը և համաձայնվել առաջադրվել կուսակցության ղեկավարի ընտրություններում[12]։ 2018 թվականի ապրիլի 14-ին Կալասը ստանձնել է «Ռեֆորմ» կուսակցության նախագահի պաշտոնը։
Կայմ Կալասը «Ռեֆորմ» կուսակցության նախկին նախագահ և Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալասի դուստրն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.