Կամսարականներ
նախարարական տոհմ / From Wikipedia, the free encyclopedia
Կամսարականներ, նախարարական տոհմ միջնադարյան Հայաստանում (3-8-րդ դարեր)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կամսարականներ, Տեսակ ...
Կամսարականներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Արշարունիք և Շիրակ գավառներ |
Ծագում | Կարենյաններ |
Հիմնադիր | Կամսար |
Մեծագույն ներկայացուցիչ | Ներսեհ Կամսարական |
Հիմնում | 3-րդ դար |
Ավարտ | 8-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Կրտսեր ճյուղեր | Պահլավունիներ |
Փակել
Կամսարականները սերել են պարթև Կարենյան իշխանական տոհմից, որին 3-րդ դարի կեսին կոտորել են Պարսից Սասանյանները։ Փրկված Կարենյաններից Պերոզամատի որդի Կամսարը ապաստանել է Հայաստանում և դարձել է Կամսարականների հիմնադիրը։