Կամենց

From Wikipedia, the free encyclopedia

Կամենցmap

Կամենց (գերմ.՝ Kamenz, German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkaːmɛnt͡s]]] ( )) կամ Kamjenc (Sorbian, Upper Sorbian: Kamjenc), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա երկրամասի Բաուտցենի շրջանում։ Ընկած է երկրամասի մայրաքաղաքից՝ Դրեզդենից դեպի հյուսիս-արևելք, Շվարցե Էլստեր գետի ափերին։ Ենթակա է Դրեզդենի վարչական շրջանին։ Արևմտյան Լուժիցայի խոշոր և կարևոր բնակավայրերից է։ Զբաղեցնում է 98,3 կն² տարածք։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 16.998[2]: Քաղաքում, գերմաներենի հետ մեկտեղ, պաշտոնական լեզու է համարվում լուժիկերենը։ Կամենցը մտնում է «Լուժիկյան բնակմարզ» անվանումով հայտնի մշակութա-տարածքային ինքնավարության մեջ, որտեղ գործում են լուժիկյան լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող օրենսդրական ակտեր՝ ընդունված Սաքսոնիա և Բրանդենբուրգ երկրամասերի օրենսդիր մարմինների կողմից[3][4]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել

Կամենցի ինքնավար համայնքի պաշտոնական կոդը՝ 14 2 92 210:

Քաղաքը համբավվել է հատկապես նրանով, որ գերմանացի նշանավոր լուսավորիչ փիլիսոփա և գրող, գերմանական դասական գրականության հիմնադիր Գոթհոլդ Էֆրաիմ Լեսինգի և մանուկ Լինդբերգին առևանգելու համար դատապարտված Բրունո Հաուպտմանի ծննդավայրն է։

Պատմություն

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1220 թվականին, «Bernhardus de Kamenz» (Բեռնարդ Կամենցացի) անձնանվան մեջ[5]։ 1346-ից մինչև 1825 թվականը Կամենցն ընդգրկված է եղել Վեց քաղաքների միության մեջ։

Տնտեսություն

Քաղաքում գործում է հանրահայտ Daimler ընկերության կուտակիչ-մարտկոցներ թողարկող երկու գործարան[6]։

Անվանի անձինք

Thumb
Գոտհոլդ Լեսսինգ. 1767/1768
  • Գոտհոլդ Լեսսինգ (1729–1781), գերմանացի նշանավոր լուսավորիչ փիլիսոփա և գրող, գերմանական դասական գրականության հիմնադիր
  • Հանս Տամմ (1921–2007), երգչախմբի դիրիժոր
  • Գեորգ Բազելից (ծնվ. 1938), նկարիչ
  • Վոլֆգանգ Մագեր (ծնվ. 1952), թիավարող մարզիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն

Պատկերասրահ

Տես նաև

Կամենց (շրջան)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.