Կալիֆոռնիայի համալսարան Բերքլի քաղաքում (Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան, անգլ.՝ University of California, Berkeley, UC Berkeley)[21], հետազոտական համալսարան, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Բերքլի շրջանում։ Համալսարանը հիմնադրվել է 1868 թվականին դառնալով Կալիֆոռնիայի Համալսարանի Համակարգի առաջին համալսարանը և Ամերիկյան Համալսարանների Ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Համալսարանը աշակերտներին հնարավորություն է տալիս դիմել ավելի քան 350 աստիճանի կրթական ծրագրերի համար և ընդգրկում է 31,000 բակալավրիատի և 12,000 ասպիրանտների։ Ընդունելության չափանիշներով՝ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանը համարվում է մրցունակ համալսարան, քանի որ 90,000 դիմորդներից ընդամենը 14,000 են ընդունվել 2019 թվականին[22]։ Համալսարանը երրորդն է ըստ «U.S. News»-ի 2021 թվականի լավագույն համաշխարհային համալսարանների վարկանշային աղյուսակում, որը ներառում է մի շարք համալսարաններ ԱՄՆ-ից և այլ 50 երկրներից[23], սակայն պետական համալսարանների մեջ զբաղեցնում է առաջին տեղը ողջ աշխարհում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիֆոռնիայի համալսարան (այլ կիրառումներ)
Համալսարանի դասախոսական կազմը, շրջանավարտները և հետազոտողները նվաճել են 110 Նոբելյան մրցանակ, 207 Օլիմպիական մեդալ որից 117-ը ոսկի են, 28 Ուոլֆի մրցանակ, 7 Ֆիլդի մեդալ, 25 Թյուրինգի մրցանակ, 103 ՄակԱրթուրի կրթաթոշակ[24], ավելի քան 20 Օսկար, 30 Պուլիտցերյան մրցանակ։ Մինչ օրս Բերքլիի լաբորատորիայի հետ համատեղ Բերքլիի համալսարանի գիտահետազոտողները հայտնաբերել են պարբերական համակարգի 16 քիմիական տարր (կալիֆոռնիում, սիբորգիում, բերկլիում, էյնշտեյնիում, ֆերմիում, լաուրենցիում, և այլն), ավելի քան այլ համալսարան աշխարհում[25]։ Բերքլիի ֆիզիկոս Ջ․ Ռոբերտ Օփենհեյմերը Մանհեթենյան նախագծի գիտական տնօրենն էր, ով զարգացրեց առաջին ատոմային ռումբը աշխարհում, որի կենտրոնակայանը նա անձամբ նշանակեց Լոս Ալամոսը, Նյու Մեքսիկոն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դասախոսական կազմի անդամ Էդուարդ Թելլերը (Ստանիսլավ Ուլամի հետ միասին) ջրածնային ռումբի հայրն էր։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.