From Wikipedia, the free encyclopedia
Կալիֆոռնիայի համալսարան (անգլ.՝ University of California), ԱՄՆ խոշորագույն բուհերից, բացվել է 1868 թվականին՝ նույնանուն քոլեջի հիման վրա։ Միավորում է համալսարանական թաղամասներ (յուրաքանչյուրn ինքնուրույն ուսումնական հաստատություն է), գիտահետազոտական կայաններ, գյուղատնտեսական փորձակայան, մի շարք քոլեջներ, նահանգով մեկ սփռված մեծ թվով այլ ուսումնագիտաական ստորաբաժանումներ։
Կալիֆոռնիայի համալսարան University of California | |
---|---|
Տեսակ | նահանգային համալսարան և հողադրամաշնորհային համալսարան |
Կարգախոս | Fiat Lux, Let there be light և Да будет свет |
Հիմնադրված է | 1868 |
Հիմնադրիր | Ֆրեդերիկ Լոու |
Ընդհանուր անձնակազմ | 22 700 մարդ |
Անդամակցություն | Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[1] |
Երկիր | ԱՄՆ[2][3][4] |
Տեղագրություն | Օքլենդ |
Պարգևներ | |
Կայք | universityofcalifornia.edu(անգլ.) |
University of California Վիքիպահեստում |
Կալիֆոռնիայի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն։ Դասավանդվում են գրաբար, աշխարհաբար, հայ գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայ պատմագրություն։
Համալսարանի գրադարանն ունի հայագիտական բաժին, որտեղ կան հայերեն ձեռագրեր, հնատիպ գրքեր։ Ամբիոնի տնօրինության ներքո է «Գարեգին Տեր-Ավետիսյանի հիշատակին» հիմնադրամը (հիմնվել է 1921 թ.-ին, 10 հազար դոլլար գումարով), որը տրվում է հայագիտության մեջ մասնագիտացող բացառիկ կարողությամբ օժտված ուսանողներին և ասպիրանտներին, ինչպես նաև կարիքավորներին՝ առանց սեռի կամ քաղաքացիության խտրականության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.