Կալիումի հիդրօքսիդ
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կալիումի հիդրօքսիդ, անօրգանական լուծույթ է, քիմիական բանաձևն է KOH։ Այն հայտնի է նաև կծու կալի և կաուստիկ պոտաշ անվանումներով։ 2005 թվին մոտ 700,000 - 800,000 տոննա կալիումի հիդրօքսիդ է արտադրվել։ Տարեկան NaOH (նատրիումի հիդրօքսիդ) արտադրվում է 100 անգամ ավելի շատ, քան KOH[5][6][7]:
Կալիումի հիդրօքսիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | KOH |
Մոլային զանգված | 9,3E−26 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 2,04 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 716 ± 1 ℉[1], 380 °C[2] և 406 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 2415 ± 1 ℉[1], 1324 °C[2] և 1327 °C[3] °C |
Գոյացան էնթալպիա | −425,8 կՋ/մոլ կՋ/մոլ |
Հալման էնթալպիա | 7,5 կՋ/մոլ կՋ/մոլ |
Եռման էնթալպիա | 128,9 կՋ/մոլ կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 1 ± 1 mm Hg[1] |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,409 և 1,421[4] |
Դասակարգում | |
CAS համար | 1310-58-3 |
PubChem | 14797 |
EINECS համար | 215-181-3 |
SMILES | [OH-].[K+] |
ЕС | 215-181-3 |
RTECS | TT2100000 |
ChEBI | 14113 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կծու կալինդ պինդ, փխրուն սպիտակ նյութ է։
Հեշտ լուծվում է ջրի մեջ (լուծվում է ավելի լավ, քան կծու նատրոնը)։ Կծու կալին օդից արագ կլանում է ջուր և ածխաթթու գազ։
Կծու նատրոնի նման, կծու կալին փոխազդում է թթուների, թթվային օքսիդների և աղերի հետ՝
Շատ նպատակների համար կալիումի հիդրօքսիդը և նատրիումի հիդրօքսիդը փոխարինում են մեկը մյուսին, սակայն սովորաբար նատրիումի հիդրօքսիդն ավելի գերադասելի է ավելի էժան լինելու պատճառով։
Կալիումի հիդրօքսիդը հիմնականում օգտագործվում է հեղուկ օճառ և տարբեր տիպի կալիումի միացություններ ստանալու համար։
Այն օգտագործվում է բիոդիզելի արտադրության մեջ, քանի որ կալիումի հիդրօքսիդը ռեակցիայի մեջ է մտնում կենդանական յուղերի ճարպերի հետ։
Իր քայքայիչ հատկություների շնորհիվ կալիումի հիդրօքսիդը հաճախ օգտագործվում է դժվար մաքրվող մակերեսների մաքրման և ախտահանման համար։ Կենդանիներից հանված մաշկը մազերից ազատելու համար այն մի քանի ժամով պահում են կալիումի հիդրօքսիդի և ջրի լուծույթի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.