Կալեդոնյան անտառ
From Wikipedia, the free encyclopedia
Կալեդոնյան անտառ (անգլ.՝ Caledonian Forest), լանդշաֆտի տեսակ, որը երբևէ ծածկել է Շոտլանդիայի մեծ մասը։ Ներկա պահին մարդու տնտեսական գործունեության հետևանքով պահպանվել է այդ անտառների ընդամենը 1 %-ը Գրամպիանյան և Շոտլանդական լեռնաշխարհներում[1]։ Բայցևայնպես, այն բազմաթիվ կենդանատեսակների տարածման շրջանն է համարվում, որոնք հանդիպում են միայն Բրիտանական կղզիներում։