Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ
From Wikipedia, the free encyclopedia
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project), 2006 թվականին հիմնադրված հետաքննող կենտրոնների, մեդիայի և լրագրողների կոնսորցիում, որը գործում է Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Կենտրոնական Ամերիկայում։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հետաքննական լրագրությամբ զբաղվող կազմակերպություն է, որը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման մեջ։ Իր հետաքննությունները հրապարակում է տեղական մեդիայում և իր կայքէջում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։ 2017 թվականին «NGO Advisor»-ը աշխարհի 500 լավագույն հասարակական կազմակերպությունների իր ամեմամյա ցանկում Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը դասակարգել է 69-րդ տեղում։
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, կոնսորցիում և կայք |
Հապավում | OCCRP |
Հիմնադրված | 2006 |
Պարգևներ | |
Կայք | occrp.org(ռուս.)(անգլ.) |