From Wikipedia, the free encyclopedia
Կազանի դաշնային համալսարան (ռուս.՝ Казанский (Приволжский) федеральный университет), Ռուսաստանում Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան հնագույն համալսարաններից։ Հիմնադրվել Է 1804 թվականին։ Մինչհեղափոխական շրջանում ունեցել է պատմաբանասիրական, ֆիզմաթ, բժշկական և իրավաբանական ֆակուլտետներ։ Համալսարանում սովորել և աշխատել են Ն. Լոբաչևսկին (1827-1846 թվականներին՝ ռեկտոր), Ա. Բուտլերովը, Մ. Կովալսկին, Վ. Բեխտերևը, Օ. Կովալևսկին, Ի. Ռոդուեն դե Կուրտենեն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հապավում | ԿԴՀ |
---|---|
Տեսակ | federal university? |
Միջազգային անվանում | Kazan (Volga region) Federal University, Kazan University |
Հիմնադրված է | 1804 (բացվել է 1805) |
Հիմնադրիր | Ալեքսանդր I |
Տիպ | պետական |
Նախագահ | Մյակզյում Սալախով Խալիմուլովիչ (ընտրվել է 2010 թվականի մայիսի 27-ին) |
Ռեկտոր | Իլշատ Գաֆուրով Ռաֆկատովիչ (նշանակվել է 2010 թվականի ապրիլի 9-ին) |
Ուսանողներ | ավելի քան 35 000 |
Ընդհանուր անձնակազմ | 2300 մարդ |
Ասպիրանտուրա | ավելի քան 850 |
Դոկտորներ | ավելի քան 400 |
Դասախոսներ | ավելի քան 2300 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | Ռուսաստան[2] |
Տեղագրություն | Կազան |
Հասցե | 420008, Կազան, Կրեմլյովսկայա փողոց 18 |
Պարգևներ | |
Կայք | kpfu.ru(ռուս.) |
Kazan University Վիքիպահեստում |
Կազանի համալսարանը եղել է Ռուսաստանի առաջավոր հասարակական մտքի և հեղափոխական պայքարի կենտրոններից։ 1887 թվականին իրավաբանական ֆակուլտետ է ընդունվել Վլադիմիր Ուլյանովըը (Լենին), դեկտեմբերի 4 ( 16)-ի ուսանողական հավաքի նախապատրաստմանն ու անցկացմանը ակտիվորեն մասնակցելու համար հեռացվել է համալսարանից։ 1839-1852 թվականներին գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842-1849 թվականներին ղեկավարել է Ս. Նազարյանը։ Խորհրդային իշխանության տարիներին Կազանի համալսարանը դարձել է գիտաուսումնական կենտրոն։
Մեծ է համալսարանի դերը Պովոլժիեի և Մերձուրալի ժողովուրդների կրթության և մշակույթի զարգացման գործում։ 1925 թվականին Կազանի համալսարանին շնորհվել Է Վ. Ի. Ուլյանով-Լենինի անունը։ Կազանի համալսարանը 1972 թվականին ուներ կենսաբանահողային, աշխարհագրական, երկրաբանական, պատմա-բանասիրական (թաթարական լեզվի և գրականության բաժնով), մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, քիմիայի, իրավաբանական, բուհերում դասավանդողների որակավորման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 65 ամբիոն, ԳՀԻ-ներ, աստղադիտարան, հաշվողական կենտրոն, 8 խնդրային լաբորատորիա, կենդանաբանական, երկրաբանական և ազգագրական թանգարաններ, մագնիսական և օդերևութաբանական դիտարաններ, կենդանաբանական և կենսաբանական կայաններ, հրատարակչություն, գրադարան (մոտ 4 միլիոն գիրք)։
Կազանի համալսարանում գործում է Լենինի անվան թանգարանը։ 1821 թվականից հրատարակում է «Գիտական տեղեկագիր»։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.