From Wikipedia, the free encyclopedia
Կադմուսի ճակատամարտ, կռիվ, Լյուդովիկոս VII-ի գլխավորած խաչակրաց բանակի և Իկոնիայի սուլթանության սելջուկ զորքի միջև 1148 թվականին, տեղի է ունեցել Լաոդիկայում և ավարտվել է խաչակիրների ջախջախումով[1]։
Թվական | 1148 թվական հունվարի 6 |
---|---|
Մասն է | Երկրորդ խաչակրաց արշավանք |
Վայր | Պիսիդիա, (Թուրքիա) |
Արդյունք | Սելջուկների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ֆրանսիա | Իկոնիայի սուլթանություն |
Հրամանատարներ | |
Լյուդովիկոս VII | Մասուդ I |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Թագավոր Լյուդովիկոս VII-ի գլխավորությամբ ֆրանսիական խաչակրաց բանակը Եվրոպայի Փոքր Ասիայի ճանապարհով հասել են Երուսաղեմ։ Նա որոշում է անցնել Փոքր Ասիայի ափի երնայնքով, քանի որ կայս Կոնրադ III-ի և իր բանակի պարտությունը Դորիլեյի ճակատամարտում հասկացրեց, որ Անատոլիայի շրջանով ներքին շարժումը շատ վտանգավոր է։ 1147 թվականի դեկտեմբերի սկզբին ֆրանսիական բանակը հին Էֆես քաղաքի տարածքում կանգնեց, որպեսզի մի փոքր հանգստանա[2], մինչև շարունակեր ճանապարհը Մեանդրի գետի երկարությամբ և դուրս գար Անթալյայի նավահանգիստ[3]։
Թուրքերի հարձակումը Մեանդրի գետի դարանից ավարտվեց անհաջողությամբ, և ֆրանկները շարունակեցին շարժումը դեպի Լաոդիկեա, որտեղ նրանք հասան հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի օրը։ Այնուհետև նրանք շարժվեցին դեպի լեռը, որը առանձնացնում էր Ֆրիգիան Պիիդիայից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.